Առողջություն 13:26 22/07/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում գրանցված մահվան դեպքերին։

Նա գրում է.

«Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց  այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18  մահ, նախորդ  օրը՝ 13,  դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։
Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։
Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։

Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։

Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում՝ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։

Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր  են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։

Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։

Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.

• Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում  էր իր հանրահավաքները։

• Ինչո՞ւ  հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։

• Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։

• Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։ 

• Ինչո՞ւ չլուծվեց  բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։

Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։

Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքյան գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20  մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։

Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։

Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:43
Արման Աբովյան. Սադրիչները պետք է ձերբակալվեն
«Մենք իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ արձագանքել: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի...
Աղբյուր` Panorama.am
23:39
Արամ Վարդևանյան. ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արման Վարդևանյանը, արձագանքելով Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանում ԲՀԿ շտաբի վրա...
Աղբյուր` Panorama.am
22:30
ՄԻՊ խոսնակ. Այդ մարդիկ խաբեությամբ օգտագործում են ՄԻՊ գրասենյակի հեղինակությունը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:ՄԻՊ գրասենյակի խոսնակ Նունե Հովսեփյանը մանրամասնում է, որ անհայտ անձինք...
Աղբյուր` Panorama.am
22:24
Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու․ Ռոբերտ Քոչարյան
«Հերոս» , «հերոս» ահա այս վանկարկումներով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում  դիմավորեցին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
21:57
Արթուր Վանեցյան. Հիմա կապիտուլյանտի խմբակի անդամները փորձում են արտահոսքերով մաքրել իրենց անունը
«Երևի թե ամենալավը ես գիտեմ, թե իշխանությունը զավթած խմբակը, որը պատահաբար հայտնվել է մեր պետական կառավարման ղեկին, ի՞նչ է կատարվում...
Աղբյուր` Panorama.am
21:54
Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն,որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և հիմք դնի ազգային պետության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Քաղաքական գովազդի բովանդակությունը չի ուսումնասիրվի․Հ1
Առաջին ալիքի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վարդևանյան․Հեռացող իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել Ավշարի համայնքապետի նկատմամբ
Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքում գրում է․ «Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից...
Աղբյուր` Panorama.am
21:24
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք․ Արփինե Հովհաննիսյան
Այսօր ՀՀ-ում մենք կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի մասին։ Այս մասին  Հայաստան դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Դուք կվստահե՞ք սովորական մեքենայի ղեկ մեկին, որը հարբեցող է և անհավասարակշիռ․ Անդրանիկ Թևանյան
«Նոյեմբերի 9-ից հետո, խայտառակ կապիտուլյացիայից հետո դուրս ենք եկել պայքարի՝ վանկարկելով հետևյալ կոչը՝ «Հայաստանն առանց...
Աղբյուր` Panorama.am
20:29
3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած. Սարգիս Գրիգորյան
«Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին»
Աղբյուր` Panorama.am
20:25
Մենք առաջարկում ենք մարդկանց քաշքշուկների մեջ չգցել. Արփինե Հովհաննիսյան
«Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական  է, այդ պատճառով նույնիսկ բուռն ցանկության դեպքում չեն կարող պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ընտրելով №24-ին բերելու ենք Հայաստանին արժանապատվություն․ Արծվիկ Մինասյան
Արմավիրը հայ ժողովրդի պայքարի խորհրդանիշն է ՝ իր Սարդարապատով։ Այս մասին  Արմավիրում ընթացող «Հայաստան» դաշինքի քարոզարշի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հանրահավաքն...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա․ Վահե Հակոբյան
«Հայաստանն այսօր նման է մի տան, որի դուռն ու պատուհանը չկա, և ցանկացած մեկը կարողանում է ներխուժել այդ տուն ու ամեն ինչից օգտվել։ Իսկ երբ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ողջունում եմ մեր եզդի եղբայրներին․Մենք իրար պետք է լավ ճանաչենք․ Ռոբերտ Քոչարյան
Ողջունում եմ մեր եզդի եղբայրներին։ Այս մասին Արմավիրում ընթացող «Հայաստան» դաշինքի քարոզարշի ընթացքում դիմելով եզդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:59
Գրաքննումն արգելվում է. ՀՌԱՀ-ը Հ1-ին հորդորել է իրականացնել ստանձնած պայմանագրային պարտավորությունները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պատասխանել է Հանրային հեռուստաընկերությանը հուզող հարցերին, որոնք վերաբերում են կուսակցությունների և...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի․ Ռոբերտ Քոչարյան
«Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:54
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ունեմ այդ կարողությունը և կա թիմ, որն ի վիճակի է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելու․ Ռոբերտ Քոչարյան
Այսօր ամբողջ օրը ձեր մարզում եմ և կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի լավ եմ պատկերացնում,թե ինչի համար եմ առաջադրվում։ Այս մասին Արմավիրում...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պարզաբանում․ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող
ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են․ «Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ ոստիկանության պետը...
Աղբյուր` Panorama.am
19:08
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով
«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով: Ինչպես հայտնում  են դաշինքից, Լոռու մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ժողովուրդ, մենք ձեզ բերելու ենք ջուր․ Վահե Հակոբյանը՝ արմավիրցիներին
Այս չարիքի մասին չեմ ուզում խոսել, քանի որ նրանք արդեն անցյալում են։ Այս մասին Արմավիրում ընթացող «Հայաստան» դաշինքի քարոզարշավին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հունիսի 18-ին նախատեսված է հակադիր քաղաքական ուժերի հանրահավաքները ՝ նույն վայրում
Հունիսի 18-ին ժամը ՝ 19․00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքն ամփոփելու...
Աղբյուր` Panorama.am
18:34
Իրանի խորհրդարանի զեկույց․ Հայաստանով միջանցքի գործարկումով Թուրքիան ջանալու է հայ-իրանական սահմանը վերածել գործնականում անօգուտ սահմանի
Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով...
Աղբյուր` Panorama.am
18:21
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով
Հունիսի 12-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ուսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնել ՀՀԿ-ին
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:05
«Converse4Women»՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին
Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո  ներգրավել է վարկային միջոցների հերթական...
Աղբյուր` Panorama.am
18:02
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}