Աննա Մկրտչյան. Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել
«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքում է՝ Սուքիասյանների կողմից գործարարի ծեծի մասին լուրերը։
«Հայտնում եմ, որ Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել, այդ ամենը հորինվածք է:
Կցում եմ նաև ԶԼՄ-ներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է այդ անձը անվնաս դուրս գալիս Սիլ կոնցեռնի՝ Ալրաղացի տարածքից»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը News.am–ին հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 4-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում քաղաքացին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց