Ֆիլիպինների նախագահը խոստանում է կալանավորել նրանց, որոնք դիմակներ չեն կրում
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ երկրում հնարավոր է սկսեն կալանավորեն նրանց, որոնք չեն կրի դիմակներ: News.ru-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Reuters-ը:
Նա նշել է, որ նա ոչ մի կասկած չունի՝ պետք է ձերբակալել նրանց, որոնք անտեսում են համաճարակի պայմաններում դիմակներ կրելու կոչը:
«Դա լուրջ հանցագործություն է: Թող նրանց կալանավորումը լավ դաս լինի մյուսների համար»,- ասել է Ֆիլիպինների նախագահը:
Անցած շաբաթ երկրի իշխանությունները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ անհրաժեշտության դեպքում, կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի մեղմ ձևով հիվանդները հարկադիր կերպով իրենց տներից կտեղափոխվեն հիվանդանոցներ:
Ֆիլիպինների ղեկավարությունն այս քայլը բացատրում է երկրում վարակվածների թվի կտրուկ աճով՝ երկրում հունիսին կարանտինային ռեժիմի թուլացումից հետո: