Գերմանիայում դատապարտել են համակենտրոնացման ճամբարի 92-ամյա պահակին
Համբուրգի դատարանը Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի պահակ , 92-ամյա Բրունո Դ.-ին 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գերիների սպանությանը առնչության համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։
Տղամարդուն մեղադրում են ավելի քան 5 հազար մարդու սպանությանը մեղսակցելու համար:
Դատախազը նշել է, որ նա պետք է հրաժարվեր համակենտրոնացման ճամբարում ծառայելուց, քանի որ գիտեր, թե ուր է գնում: Մեղադրող կողմը 3 տարվա ազատազրկում է պահանջել: Ամբաստանյալը, որին դատարան էին բերել անվասայլակով, իր վերջին խոսքում ներողություն է խնդրել չարագործությունների համար:
Միաժամանակ նա չի ընդունել, որ համակենտրոնացման ճամբարում կամավոր է աշխատել:
Նրա խոսքով, սկզբում փորձել է հեռու մնալ նացիստներից, սակայն 17 տարեկանում եկել է ԷՍԷՍ՝ սրտի հիվանդության պատճառով: Հիվանդությունը նշանակել է, որ նա պիտանի է միայն կայազորային ծառայության համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց