Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին կտրամադրվի 58 մլն դրամի չափով հատուցում
Այսօր մահացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կողմից կտրամադրվի հատուցում՝ 58 մլն ՀՀ դրամի չափով։ Այս մասին հայտնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը։
«Ինչպես արդեն տեղեկացրել է Պաշտպանության նախարարությունը, հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»,- ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում վիրավորված զինծառայողը մահացել է
- 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ պատսպարվել ենք ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ
- Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
- ՀՀ ՊՆ. Սահմանին Ադրբեջանի արձակած կրակից ԶՈւ երկու զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ