Լուկաշենկոն պաշտոնյաներին ուղղորդում է քարոզչական աշխատանքների
Բելառուսի պաշտոնյաները պետք է ավելի ակտիվ աշխատեն բնակչության հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Մինսկում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին գրում է Regnum-ը։
Լուկաշենկոն ասել է, որ «մենք պետք է ավելի շատ մարդկանց բացատրենք, թե ինչ է կատարվում երկրում, և աշխարհում, և ինչու ենք ընդունում այս կամ այն որոշումները»:
«Մեր գործն է՝ բոլոր քաղաքացիական ծառայողների, գնալ մարդկանց մոտ և խոսել նրանց հետ», - ասել է Լուկաշենկոն:
Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ