Հասարակություն 19:47 24/07/2020 Հայաստան

Հայաստանում կարճ ժամանակում պետք է կատարվի էական ռեստարտ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե  Հովհաննիսյանը ներկայացնում է վերլուծություն՝ կապված Ալիևի հայտարարությունների և  Հայաստանի իշխանությունների վարած քաղաքակնության հետ։

Նա իր հոդվածում գրում է.

«Պետության մասին միայն զրոյական  պատկերացում ունեցողները կարող են ուրախանալ հերոսամարտերի տագնապալից հաճախացմամբ, և միայն դատարկ պատահականությունները կարող են դրա վրա PR անել ու մտածել  քաղաքական դիվիդենտների մասին։ Այսօր պետական և քաղաքական միտքը պետք է ուղղված լինի նախորդ սխալների և նոր ստեղծված իրականության սթափ վերլուծությանը, ու նաև առաջիկա հնարավոր հերոսամարտին  ավելի լավ նախապատրաստվելուն։

Հետևություններ՝ սեփական սխալների վերաբերյալ

Որքան էլ մարդկայնորեն տհաճ լինի, բայց մեջբերում եմ հատված՝ Ալիևի վերջին ելույթից. «... հայերը չկարողացան ՀԱՊԿ-ից որևէ հայտարարություն ստանալ։ Ուղղակի տրվեցին որոշ ընդհանուր ձևակերպումներ։ Միայն այդքանը։ Հիշենք, թե Հայաստանի իշխանություններն ինչպես վիրավորեցին ՀԱՊԿ-ը, առանց մյուս երկրների համաձայնության ձերբակալեցին նրա գլխավոր քարտուղարին։ Հետո դեմ արտահայտվեցին Բելառուսի թեկնածուին այդ պաշտոնում նշանակելուն։ Մեկ տարի թույլ չտվեին, որ նա անցնի աշխատանքի։ Ստացվում է՝ այն ժամանակ ՀԱՊԿ-ը վա՞տն է, երբ դու նրան վիրավորում էիր, իսկ հիմա՝ լա՞վը, երբ աջակցության կարիք կա....»։  Շարունակությունը բոլորիս  աչքի առաջ է։

Ադրբեջանը այս և հաջորդ սխալներից օգտվեց ամբողջ ներուժով։ Իսկ կոպիտ սխալների շարքը տպավորիչ է.

ա/ Արցախյան բանակցությունները զրոյական կետից սկսելը
Բ/  Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու՝ անիրագործելի նախապայմանը
բ/ Վիեննայի և Ս. Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության տալը
գ/ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը։

Սրանք հերթով բանակցությունները բերեցին փակուղի։ Ադրբեջանը համբերատար գնում էր դեպի այդ փակուղին։ Հիշո՞ւմ եք Լավրովի անսպասելի հայտարարությունը, թե՝ բանակցային սեղանին կա աշխատանքային փաստաթուղթ, և այն ռեակցիան, որ ձևավորվեց Երևանում։

Փաշինյանը երկար ժամանակ ձայն չէր հանում, ԱԳՆ Զ. Մնացականյանը միայն իրեն հասկանալի և միայն Փաշինյանին դուր գալու մոտիվացիայով բաներ էր ասում, ընդդիմադիր Է. Մարուքյանը Փաշինյանի հետ սուրճ խմելուց հետո  նրան անվերապահ հավատաց, շարքերը, թիմերը հորթային հրճվանքի և հակառուսականության մեջ էին... Լավրովը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, հասկանում էր, որ բանակցային փակուղին պատերազմն է, մյուս կողմից՝ հնարավորություն էր տալիս՝ շտկել անփորձության, թե այլ պատճառներով կատարված բանակցային սխալները, որոնք անխուսափելիորեն բերելու էին նոր լարվածության։

Հայաստանում շատ քիչ մարդ ֆիքսեց Լավրովի ենթատեքստերը, և նրանք բոլորը իշխանությունից դուրս էին։ Արդյո՞ք Հայաստանի քաղաքական միտքը և հայ հասարակությունը հասուն են այնքան, որ գոնե հիմա ընդունեն սեփական սխալները։

Հետևություններ նոր իրականության մասին

Տավուշի իրադարձությունների հետո Ացախյան բանակցություններում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ստեղծվել է նոր իրականություն։ Կուզեի  հավատալ, որ իշխանության փակ սենյակներում օպերատիվ, հատուկ ծառայությունների տեղեկությունների, դիվանագիտական աղբյուրների հիման վրա արվում է խորքային վերլուծություն և նոր իրականության գնահատում։

Ավարտվել է Մամեդյարովի փուլը։ Իսկ դա նշանակում է՝ բանակցային շատ նրբություններում ռեստարտի և վերանայումների զգալի հավանականություն։ Թուրքիան առաջին անգամ նման ծավալով պրոցեսների լիարժեք մասնակցի և դերակատարի հայտ է ներկայացնում։ Ադրբեջանը միտումնավոր լայնացնում է հակամարտության գոտին՝ այն տեղափոխելով Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի քաղաքները, փողոցները, շուկաները։

Ադրբեջանը ռազմական գործողությունների ճակատը միտումնավոր ընդարձակում է՝ հավասարաչափ լարվածության մեջ պահելով ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գիծը, այլև՝ Հայատանի և Ադրբեջանի ողջ սահմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացնելու է իր բանակցային դիրքերը։ Եվ, վերջապես, այս ամենը կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների՝ թերևս 1991-ից սկսած ամենացածր մակարդակի պայմաններում, որը մոտ է ռազմավարական անվստահության մակարդակին։ Առաջին անգամ Թեհրանում հակահայկական ցույց է լինում, որը չի կասեցվում իշխանության կողմից։ Մենք հասանք նաև դրան։

Մի շարք քայլերով ու անմիտ ձևակերպումներով՝ մենք Իրանի հետ հարաբերություններում ստացանք սառնություն։ Ի դեպ, Թելավիվում ՀՀ դեսպանության բացման որոշման ռիսկերի մասին Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն զգուշացվել էին։ Իմ թվարկած կետերն իրենց հանրագումարում պայմանավորում են լրիվ նոր իրականություն՝ մեր շուրջը, մեր մասին, մեր կարճաժամկետ ապագայում։  Հետևաբար՝ Հայաստանի խնդիրն է՝ համարժեք արձագանքել նոր ձևավորվող իրականությունը։ Սա այսօրվա թիվ 1 խնդիրն է։

Հետևություններ՝ մոբիլիզացիոն և քաղպաշտպանության հարցում

Առաջին հայացքից տեխնիկական թվացող այս խնդիրը անվտանգության և երկրի մթնոլորտի տեսակետից ունի ահռելի կարևորություն։  Մոբիլիզացիոն և քաղպաշտպանության համակարգերը Հայաստանում պետք է հասցվեն կատարելության. ամեն ոք պետք է իմանա հարձակման, վտանգի դեպքում իր տեղն ու դերը։

Ավտոմատիզմի վրա սա պետք է արվի. Ո՛վ որտեղ պետք է լինի, ինչ ժամկետում, ամեն մեկը  անելիքի իր հստակ իմացությամբ։ Եվ նույնը՝ քաղպաշտպանության գործը՝ Երևանի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղ։ Տավուշի գյուղերի երեխաներին այլուր տեղափոխելու ֆեյսբուքյան հախուռն ակցիաները իրականում խոսում են համակարգի խնդիրների մասին։ Այս ամենը շատ ավելի վաղ պետք է որոշված, կազմակերպված լինի։

Հետևություններ՝ պետության անցյալի գնահատականների վերաբերյալ

Շրջապատված լինելով անհիշելի հարյուրամյակներ պետականություն ունեցող երկրներով՝ փորձել արժեզրկել ընդամենը 28 տարվա անկախություն ունեցող պետականությունը. անհավանական է, բայց Հայաստանում սա արվեց։ Սրա ներքին վտանգն այն է, որ հասարակությունը կսկսի թերահավատ վերաբերվել սեփական պետության գաղափարին։ Իսկ արտաքին վտանգն այն է, որ քո թշնամիները և մի պահից՝ նաև դաշնակիցները, կարող են կասկածի տակ դնել պետականություն ունենալու՝ քո ունակությունը։

Ալիևը, հենվելով հայաստանյան «իրավական դաշտի» վրա, հայտարարում է. « ... պարզվում է՝ Հայաստանի նախկին նախագահները դավաճան և թալանչիներ էին, գեներալները՝ վախկոտ գողեր, իսկ ներկա ղեկավարն էլ արդեն ընկղմվել է միջազգային մաքսանենգության մեջ»։ Դրանից հետո մինչև հարձակում կես քայլ էր, ինչն էլ որ եղավ։

Միայն «Նոր Հայաստանում կարող են դատել հայր Խաչատուրովին, իսկ որդին նույն պահին կասեցնի թշնամու հարձակումը և հաղթի, միայն «Նոր Հայաստանում» դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է թույլ չտալ ապրիլյան պատերազմի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերած հայր Խաչատուրովին՝ այցելել ծնողների գերեզմանին (Վրաստանի տարածքում), իսկ որդի Խաչատուրովի ստորաբաժանումները նոր պատերազմում ջախջախեն թշնամու էլիտար զորամիավորումը։ Մտածենք սրա մասին։

Ի՞նչ մոլեռանդությամբ ենք արժեզրկում ինքներս մեր պատմությունը, մեր բոլորի հաջողությունների ու զրկանքների գնով ստեղծած պետականության պատմությունը։ Թուրք-ադբերջանական ստրատեգիական հեռանկարում մենք այն պետությունն ենք, որը կարող է նաև չլինել։

Մենք ինքներս ենք թույլ տալիս, որ նման միտք գոյություն ունենա։ Անմտորեն՝ մենք մեր պատմության առանցքային դրվագները հարմարեցնում ենք թուրք-ադրբեջանական նպատակներին. եթե հաղթած նախագահները գող ու ավազակ են, անվտանգության գոտի ստեղծած գեներալները՝ վախկոտ թալանչիներ, եթե մեր անկախ պետականության պատմությունը բացառապես թալանի և կոռուպցիայի պատմություն է, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը, «Նոր Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ ձեռք ձեռքի տված, կարող է դա «շտկել»։ Մեր պետության ապագան շատ կախված է այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք ընկալելու անցյալը։ Եթե մենք շարունակենք մեր 28 տարվա պատմությունը քարոզել որպես տապալման պատություն, ապա դրան հաջորդած «Նոր կամ նորագույն Հայաստանների» վստահություն չի ներշնչելու։ Չի կարող անանցյալ ներկան ունենալ լավ ապագա։ 

Հետևություններ մեր ապագայի մասին

Հայաստանյան քաղաքական միտքը մեծամասամբ սնանկ է։ Եվ սա լուրջ խնդիր է։ Ըստ իս՝ սա պետության ապագայի համար ամենավտանգավոր խոչընդոտն է։ Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Արցախի հարցի իրատեսական լուծումը, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում Հարավային Կովկասում մեր տեղն ու դերը։ 

Հարձակումից հարձակու՞մ, ինքնահոսի մե՞ջ,  թե՞ որպես դրա ճարտարապետներից մեկը։ Քաղաքական միտքն իր դատարկությունը լցնում է զանգավածային հայրենասիրությամբ, տուրք տալով կամ հետևելով դրան։ Քաղաքական գաղափարների դրոշակակիր չկա։ Մեր երկիրն առաջ է գնում առանց ուղենիշների։ Եվս մեկ հերոսամարտ հաղթեցինք, հետո՝ մյուսը, հետո՝ երրորդը, իսկ հետո՞... Ո՞րն է միջնաժամկետ, երկարաժամկետ մեր հեռանկարը։

Վտանգը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Հայաստանի նախկին երեք նախագահներն էլ ձգտել են հարցի կարգավորմանը, իհարկե՝ յուրաքանչյուրը իր պատկերացումների շրջանակներում։ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում իր հայտնի հոդվածն է ու հայր Ալիևի արձագանքը, Ռ. Քոչարյանը Քի-վեսթում ստորագրում էր խաղաղության պայմանագիր՝ ստանալով Արցախը, Ս. Սարգսյանը Կազանում մոտ էր համաձայնությանը, և Ի. Ալիևը վերջին պահին նահանջեց։

Բայց հիշեք քաղաքական դաշտի ռեակցիան՝ նրանք երեքն էլ մշտապես որակվել են որպես դավաճան, Մեղրին ծախող, Ղարաբաղ հանձնող, իշխանության դիմաց հողեր հանձնող և այլն։ Եվ լայն զանգվածները շատ հեշտ մարսել են այս որակումները։ Քաղաքական գործիչներն անամոթաբար ստել են, խաբել զանգվածներին, մոլորեցրել հանրային կարծիքը և երբեք չեն ունեցել խիզախություն և ինտելեկտ՝ համակարգված տեսակետ ձևակերպելու՝ չհաշված ընդհանուր բառերը և էժան հայրենասիրությունը։

Քաղաքական անկատար մտքի պայմաններում լայն զանգվածների պատկերացումները պետության մասին մնացել են խիստ կենցաղային։ Այսօր ո՛չ իշխանությունը, և ո՛չ էլ քաղաքական հայտ և հավակնություններ ներկայացրած դեմքերից որևէ մեկը չունի կայուն պատկերացումներ ու տեսլականներ ո՛չ Ղարաբաղի խնդրի, ո՛չ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում մեր տեղի ու դերի, ո՛չ էլ Հայաստանի ընդհանուր մոդեռնիզացիայի մասին։

Այս պայմաններում հավանականությունը, որ  մեկ պատահական իշխանությունը մենք կփոխարինենք հաջորդ պատահականությամբ (և այդպես շարունակ), ցավոք, մեծ է։ Հայաստանում պետք է սկսվի բարդ ցավոտ հարցերի քննարկում։ Բարդ հարցերի քննարկում։ Այդ պայմանում միայն կարող է ձևավորվել միջավայրը, որտեղ կգեներացվի միտք և կծնվեն ոչ արհեստական գործիչներ։

Հասարակություններն այդպես են հասունանում, պետություններն այդպես են կայանում։ «Արցախը Հայաստանն է և վերջ» ձևակերպումը բառակապակցություն չէ, այն աշխատանք է՝ բարդ, բազմակողմանի, գրագետ,  զուսպ և հաճախ՝ լուռ։ Այս ամենի փոխարեն որպես ընդամենը տեքստ հնչող՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը դեպի պատերազմ տանող քայլ է։

Հետևություններ ամենակարևորի մասին

Հայաստանում կարճ ժամանակում պետք է կատարվի էական ռեստարտ՝ օրակարգի, մոտեցումների, ներքին հարաբերությունների, կադրերի, արտաքին հարաբերությունների։ Ես չգիտեմ՝ մենք որքան ժամանակ ունենք։ Չեմ կարծում, թե շատ։ Դրա համար է շատ կարևոր՝ օր չկորցնել։ Լինենք անկեղծ՝ հնարավոր փոփոխությունների առանցքում վարչապետ Փաշինյանն է։ Սպասելիքներ նրա թիմից  չկան։ Դա արդեն  անլուրջ է։

Կամ Փաշինյանը սթափ կգնահատի ռիսկերը և կգնա ամբողջական ռեստարտի երկրի ներսում՝ նվազեցնելով պետության համար վտանգները (նաև՝ իր իշխանությանը սպառնացող ռիսկերը), կամ, բնականորեն, կձևակերպվի մեկ անայլընտրանք խնդիր՝ հանուն պետության և հանուն մեր երեխաների անվտանգության՝ Հայաստանում նոր իշխանության ձևավորումը»։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
 Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․ «Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել...
Աղբյուր` Panorama.am
18:13
Քուրդ լրագրող. Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ «Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}