Իսրայելցիները մեղադրում են Նեթանյահուին COVID-19-ի ճգնաժամի մեջ
Իսրայելցիների մեծամասնությունը վստահ է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանատու է COVID-19-ի բռնկումը ոչ պատշաճ կառավարելու համար: Այս մասին գրում է MigNews-ը։
Հարցման համապատասխան արդյունքները հրապարակվել է 13-րդ ալիքի կողմից:
Այսպիսով, իսրայելական հասարակության 76%-ը մեղքը դնում է Նեթանյահուի վրա:
Հարցվածների կեսից ավելին (53%) կարծում է, որ երկրում արտահերթ ընտրությունների համար, եթե բանը հասնի դրան, ևս Նեթանյահուն է պատասխանատուն։
Հասարակության մեկ-երրորդ մասը (30%) այլևս չգիտի, թե ով պետք է լինի վարչապետ, 44%-ը կաջակցի Նեթանյահուն, 16% -ը՝ Յաիր Լապիդին, իսկ 11% -ը` հավանություն կտա Բենի Գանցին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում կորոնավիրուսի իրավիճակը շարունակում է բարդանալ․ հաստատվել է 2.027 նոր դեպք
- Իսրայելում բողոքի ցույցեր են․ պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
- Իսրայելի նախագահը Նեթանյահուին ու ընդդիմադիր Գանցին առաջարկում է ձևավորել միասնության կառավարություն