Պոմպեոն հավանական է համարել Ռուսաստանի ներգրավվածությունը Չինաստանի հետ դիմակայությունում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ կա Չինաստանի հետ առճակատմանը Ռուսաստանի մասնակցության հավանականությունը: Նրա ելույթը, Gazeta-ի հաղորդմամբ, հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում:
«Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն կա: Այս հնարավորությունը ծագում է հարաբերություններից, Ռուսաստանի և Չինաստանի միջև բնական փոխհարաբերություններից», - ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նաև շեշտել է, որ եկել է ժամանակը, որ ստեղծվի «ժողովրդավարությունների նոր դաշինք»՝ ընդդեմ կոմունիստական Չինաստանի: