Իրավունք 13:58 27/07/2020 Հայաստան

Արտակ Բեգլարյանի՝ ընտրությունների մասին հոդվածը հրապարակվել է նիդերլանդական լրատվամիջոցում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և «Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի» անդամ Արտակ Բեգլարյանը հոդված է հրապարակել նիդերլանդական “Communications Unlimited”հանդեսում՝ Արցախի վերջին համապետական ընտրությունների մասին:

Հոդվածի հայերեն թարգմանությունը տարածել է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։

«2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական հերթական ընտրություններ:

Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր, երբ Արցախի քաղաքացիներն ընտրում էին միևնույն ժամանակ և´ նախագահ, և´ Ազգային Ժողով, ինչն էլ բարձր մասնակցայնության (72.7%) պատճառներից մեկն էր:

Կյանքը՝ անսովոր սահմանափակումների ներքո

Չնայած այս ընտրությունները տեղի են ունեցել մի փոքր պետությունում, այնուամենայնիվ, միջազգային հանրությունը դրանցով հետաքրքրված լինելու պատճառներ ունի:
Առաջին՝չնայած աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի վտանգին, ընտրություններն անց են կացվել առանց համավարակի բռնկման: Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է ապրիլի 7-ին, որից հետո ապրիլի 12-ին հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Մարտի 31-ին և ապրիլի 14-ին ընտրությունները կազմակերպվել են որոշ կանխարգելիչ միջոցների պայմաններում, մասնավորապես՝ քվեարկողներին պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների և անհատական գրիչների տրամադրում, ինչպես նաև ընտրական տեղամասերում սոցիալական հեռավորության պահպանում:

Երկրորդ՝ Արցախն Ադրբեջանի հետ ունի չկարգավորված հակամարտություն՝ հրադադարի հարաբերական ռեժիմով, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտումներով, զոհերի ու վիրավորների դեպքերով և ուժի կիրառման սպառնալիքներով: Քանի որ 1921թ. Խորհրդային Ադրբեջանի կողմից բռնակցման առաջին իսկ օրվանից և 1988թ. շարժումից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակիչները պահանջում էինիրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, նրանք Ադրբեջանի կողմից ենթարկվում էին ցեղասպանական գործողությունների: 1991-1994թթ. տեղի ունեցած լայնածավալ պատերազմը երկու կողմից էլ խլել է տասնյակ հազարավոր կյանքեր և պատճառ դարձել հարյուր հազարավոր փախստականների:

Չնայած 1994թ. Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է պարբերաբարխախտել այն: Այդ ընթացքում հրադադարի ամենածավալուն խախտումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի վրա՝ տանկերով, ռազմական ուղղաթիռներով, ծանր հրետանային ու հրթիռային համակարգերով, անօդաչու թռչող սարքերով և այլ մահացու զենքերով:

Ադրբեջանի ռազմական ուժերը թիրախավորել են խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Գրեթե բոլոր հայ քաղաքացիական անձինք ու զինծառայողները, ովքեր ընկել են Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, խոշտանգվել,գլխատվել կամ խեղվել են Իսլամական պետության ոճով:

Այս և այլ խախտումները հիմնականում բխում են հայերի դեմ ատելությունից և Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականությունից, որը ներառում է հայերի ապամարդկայնացումը, հայերի սպանությունների խրախուսումը և հերոսացումը, հայկական ազգանուն կրող ցանկացած օտարերկրացու մուտքի մերժումն Ադրբեջանում, նույնիսկ Արսենալի երկրպագուների հետապնդումները՝ ազգությամբ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի պատկերով շապիկներ կրելու համար:

Ադրբեջանի ղեկավարությունն իր բոլոր ներքին և միջազգային անհաջողությունների համար մեղադրում է աշխարհասփյուռ հայերին՝ Ադրբեջանի «համար 1 թշնամուն», ինչպես հայտարարել է այդ պետության նախագահ Իլհամ Ալիևը: Տասնամյակներ տևող հայատյացության այս քաղաքականություննանընդհատ լրացվում է բազմաթիվ տխրահռչակ դեպքերով: Օրինակ, 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվիդասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Մարդասպանը Հունգարիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 2012թ. արտահանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել նախագահ Ալիևիկողմից ու հերոսացվել տարբեր պաշտոնյաների ու հասարակական գործիչների կողմից: Հենց վերջերս՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել այդ գործով՝ ճանաչելով Սաֆարովի ներումը և հերոսացումը որպես Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում:

Նման պայմաններում արցախցիներն ապրում են իրենց կյանքի և անվտանգության նկատմամբ մշտական սպառնալիքների ներքո՝ շարունակելով ջանքերը պետականաշինության և տնտեսական զարգացման ուղղությամբ:

Երրորդ՝ չնայած մարդու իրավունքների համընդհանրությանը, Արցախի Հանրապետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից և հնարավորություններից: Ուստի, Արցախի բնակիչները չեն կարողանում մասնակցել տարբեր ոլորտներում իրականացվող միջազգային և օտարերկրյա ծրագրերին, Կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը չեն ստանում որևէ միջազգային օգնություն մարդու իրավունքների պաշտպանության, լավ կառավարման, կարողությունների զարգացման և այլ բարեփոխումների համար:

Միջազգային մեկուսացումը նշանակում է ոչ միայն զրոյական պաշտոնական հաղորդակցություն և աջակցություն, այլ նաև հաճախ դրսևորվում է զարգացմանը միտված ջանքերի արգելափակմանու խոչընդոտման տեսքով: Օրինակ,վերջին ընտրությունները ոչ միայն դատապարտվեցին ավտորիտար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, այլև բացասական արձագանքներ ստացան որոշ ժողովրդավարական պետությունների և Եվրոպական Միության կողմից՝ միայն Արցախի չճանաչված կարգավիճակիպատճառով, ինչը հակասում է եվրոպական արժեքներին և սկզբունքներին:

Ժողովրդավարական զարգացմանն ուղղված ինքնահանձնառություն և ջանքեր

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը կառուցել է պետական հաստատություններ և ինքնուրույն հասել շոշափելի արդյունքների ժողովրդավարության երաշխավորման հարցում: 1991թվականից ի վեր Արցախում տեղի են ունեցել 7 խորհրդարանական, 6 նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Այն հավատարիմ է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքներին: Սահմանադրությունը համապարփակ կերպով երաշխավորում է մարդու իրավունքներնու ազատությունները՝ հիմնված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մոտեցումների վրա:

Չնայած վերը նշված սահմանափակումներին և մարտահրավերներին, վերջին ընտրությունները Հանրապետության ժողովրդավարական զարգացման ակնհայտ դրսևորում էին՝ լուրջ առաջընթաց արձանագրելով նախորդ ընտրությունների համեմատ: Տասներկու մասնակից քաղաքական ուժերից խորհրդարան են անցել հինգը, որոնցից երկուսը (ստացված ձայների մեծամասնությամբ՝ 2-րդ և 3-րդ տեղերում) նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր դիրքերից էին հանդես գալիս:

Նախագահական ընտրություններին մասնակցում էին տասնչորս թեկնածուներ, և քանի որ ոչ ոք չեր գերազանցել 50%-ի շեմը, ապրիլի 14-ին տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլին մասնակցել են ամենաշատ քվե ստացած կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (49.24%) և Արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանը (26.42%).երկրորդ փուլում հաղթեց Արայիկ Հարությունյանը՝ ստանալով վավեր ձայների 88%-ը՝ 44.9% մասնակցայնության պայմաններում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմըդիտարկել է ընտրությունների ողջ գործընթացը՝ արձանագրելով, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին ընդհանուր առմամբ համապատասխան՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության ու հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, Պաշտպանի կողմից հայտնաբերվել են որոշ օրենսդրական և իրավակիրառ խնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի ընտրական համակարգի արդյունավետությունը:

Պաշտպանը ստացել է մի շարք դիմումներ՝ հիմնականում կապված պաստառների վնասման և տեղադրման,ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ղեկավարների կողմնակալության հետ: Եղել են նաև ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ անհստակ ահազանգեր, ինչպես նաև անհանդուրժողականության և ատելության խոսքի որոշ դրսևորումներ հատկապես սոցիալական ցանցերում:

Պաշտպանը կոնկրետ քայլեր է ձեռնարկել դիմումների մանրամասները պարզելու համար և դրանց մի մասը ուղարկել է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթի շրջանակներում ստուգելու նպատակով: Արձանագրված ընտրական խախտումների մեծամասնությունը կրում էր դրվագային և ոչ միտումնավոր բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով և ոչ պատշաճ կարողություններով,որոնք էական ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա:

Թափանցիկության և հանրային վերահսկողության տեսակետից, Արցախի Կառավարության կողմից բավականին դրական որոշում էր սատարել Արցախի հանրային հեռուստատեսության նախաձեռնությանը՝ հրապարակայնորեն և միաժամանակ Յութուբով ուղիղ հեռարձակել խոշորագույն 48 ընտրատեղամասերի ողջ աշխատանքը, որը կազմում էրբոլոր քվեարկողների 53%-ը:

Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդու իրավունքները, տվյալ դեպքում՝ քվեարկելու և հանրային գործերին մասնակցելու իրավունքներն անքակտելի և համընդհանուր են: Մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար գործիքները, ինչպիսիք են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը, որոնք միակողմանիորեն վավերացվել են Արցախի կողմից, հստակորենամրագրում են, որ մարդու իրավունքներն իրացնելիս ոչ մի խտրականություն չպետք է իրականացվի որևէ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակովպայմանավորված:

Հետևաբար, չճանաչված կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել զարգացման համար: Փոխարենը, միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել Արցախին՝ կառուցելու ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր՝ հանուն իր սեփական ժողովրդի և, հետևաբար, հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}