Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին երեկ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Ե․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել մոտակա ձորակը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ուղևորներ Սվետլանա Ե․-ն (ծնված 1947 թ.), Մարինե Ե․-ն (ծնված 1983 թ.) և Գոռ Խ․-ն (ծնված 2008 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց