ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:42 28/07/2020 Հայաստան

«Իրատես». Հանգստի գոտին պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, ու նա թքած ունի պարետի որոշումների վրա

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «ժանտախտի ժամանակ խրախճանք» է նախաձեռնել: Սևանի լողափերից մեկում, որը, ըստ տարածվող տեղեկությունների, իրեն է պատկանում, հարյուրավոր մարդկանց է հրավիրել ու «փարթի» կազմակերպել: Ներկաները ո՛չ դիմակ են կրել, ո՛չ սոցիալական հեռավորություն պահել, ավելին՝ պարետի կողմից արգելված նարգիլեն էլ վայելել են վերադիր: Այս ամենի համար Հայկ Սարգսյանը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու: Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է՝ հավաքույթը Սարգսյանը չի նախաձեռնել: «Հայկ Սարգսյանն ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ այլ քաղաքացիներ ևս հանգստանում են։ Տեղեկացրեց, որ դիմակ չդնելն անզգուշություն է եղել: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը։

Իմ տեղեկություններով, նա պետք է որ արդեն տուգանված լինի, անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն: Հայկ Սարգսյանը հերքել է նաև, թե որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստյան գոտու հետ»,- ասել է Մակունցը: Լիլիթ Մակունցի ասածների մեջ ճշմարտություն կփորձեինք փնտրել, եթե համացանցում տարածվող տեսանյութերն ու լուսանկարները ճիշտ հակառակը չապացուցեին: Եթե Հայկ Սարգսյանն ընդամենը մի պահ է եղել այդ «օբյեկտում», ապա ինչպե՞ս է ստացվում, որ նա ներխուժում է ուրիշի համակարգչի մեջ, տիրոջ իրավունքով կանգնում բարմենի սեղանի մոտ և այլն: Պարզից էլ պարզ է՝ հանգստի գոտին պատգամավորինն է, ու նա թքած ունի պարետի որոշումների վրա: Մենք իհարկե դեմ չենք, որ մարդիկ վայելեն հանգիստը, զվարճանան, բայց օրենքը բոլորի համար է: Հայկ Սարգսյանն այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա, նրան կտուգանեն 10 հազար դրամով, ու վերջ: Պատգամավորի կյանքում նոր «դեբոշներ», վստահ եմ, նորից են լինելու, ու քանի դեռ նա վայելում է իշխանության հոգածությունը, վայելելու է կյանքը՝ թե՛ ժանտախտի, թե՛դրանից հետո եկող բոլոր օրերին:

Ի տարբերություն Լիլիթ Մակունցի, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Մարինե Սուքիասյանն այն համոզմանն է, որ Փաշինյանի մերձավոր շրջապատի անդամ պատգամավորը պետք է վայր դնի մանդատը։ Խնդիրը ոչ այնքան հակահամաճարակային պայմանների խախտումն է, ասում է Սուքիասյանը, որքան պարետատան ու անձամբ Փաշինյանի հորդորների և կոչերի անտեսումը։ «Սա իհարկե, կարևոր է, բայց կա ավելի էական պահ. Հայաստանը դեռ ապրում է Տավուշի ռազմական գործողությունների ազդեցության, ռիսկերի փուլում։ Մենք ունենք զոհեր, որոնց յոթը, քառասունքը չի անցել, մենք ունենք վիրավորներ, որոնց մասին արդեն փորձում ենք մոռանալ, և, եթե նկատել եք, նրանց առողջական վիճակի մասին լրահոսը գնալով դառնում է կցկտուր,- նշում է նա ու հավելում,- Այս պայմաններում իշխանական էլիտայի անզուսպ հաճույքներն ուղղակի վիրավորանք են մեր տղաների հասցեին։ Ստացվում է, որ կռիվը՝ կռիվ, ու մի քանի օր անց սկսու՞մ ենք մեր քեֆերը։ Եթե դա արվեր հասարակ քաղաքացիների կողմից, ապա կարելի էր լինել ներողամիտ, և այդ ամենը վերագրել անհատական դաստիարակության խնդիրներին։ Բայց խոսքն իշխանական նեղ էլիտայի ներկայացուցչի մասին է, և սա արժեհամակարգային խնդիր է։ Կա՛մ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ է իր իրական արժեքներով, կա՛մ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր համար նույնպես մերժելի են ռազմական գործողություններից ու հերոս զոհերից հետո նման անպարկեշտ քեֆերը»:

Համավարակային կանոնները խախտելու հարցում Հայկ Սարգսյանը միակը չէ: Օրերս յուրօրինակ մի խնջույք էլ մարզպետներն են նախաձեռնել՝ Դեբեդի վրա «նավարկություն» կազմակերպելով: Գետը նավակով հերոսաբար կտրած-անցած մարզպետները, անշուշտ, հակահամաճարակին որևէ կանոն չեն պահպանել։ Բոլոր դեպքերում, սարսափելին այն է, որ, ի տարբերություն հեղափոխական քայլիստների, «տուգանքի մատերիալ» սովորական մահկանացուներն են դառնում. երիտասարդ տղան, օրինակ, որ հանդգնում է համբուրել սիրած աղջկան, կամ ամռան տապից խեղդվող ու մի պահ դիմակը իջեցնող ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:06
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵԽԽՎ զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում և Ադրբեջանում, մեր առաջարկով կփորձի լինել Արցախում. Զոհրաբյան
ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնումներին առնչվող հարցեր
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող
ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
17:40
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հունվարի 20-ին և 21-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ,...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Եվրոպայի երիտասարդական 15-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը կկայանա տարեվերջին
Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում 2021թ. փետրվարին նախատեսված էր անցկացնել Եվրոպայի երիտասարդական 15-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը։ Ինչպես հայտնի...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՄՕԿ-ի ղեկավարը բացառել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգումը կամ չեղարկումը
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ՄՕԿ-ը չի քննարկում Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերը հետաձգելու կամ...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Android 12» համակարգը նոր հնարավորություններ կստեղծի
«Android»- ի նոր տարբերակը օգտվողներին կառաջարկի բոլորովին նոր գործառույթներ: Դրանցից մեկի մասին տեղեկատվություն է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվողների մեջ է Եվրամիությունը․ Լորանս Բրոերս
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթողների և պարտվողների մեջ է Եվրոպան, մասնավորապես Եվրամիությունը, որը միանշանակ ընկնում է երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ 28-ի
Հինգշաբթի Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  Al Arabiya հեռուստաընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ադրբեջանցիներից ու կրակից փրկված ոչխարներն ապահով Երևանում շների բաժին դարձան
Ազգությամբ եզդի Սամվել Քոչարյանը մեկ գիշերվա մեջ զրկվել է ունեցվածքից, ակնկալվող եկամուտից։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր
Էկոնոմիկայի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Հայաuտանի...
Աղբյուր` Panorama.am
16:20
«Թվեր չեն ներկայացնում, որ հարցեր չառաջանան, քանի որ տարածքները հանձնվել են՝ մարդկանց հետ միասին»
«Նիկոլ Փաշինյանը չի եկել փողոցից և չի գնալու փողոցով։ Նրան  ինչ-որ ուժեր են բերել, և հենց այդ ուժերն էլ տանելու են»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դատախազությունից հաստատում են՝ դատախազի կինը դիմել է բնակարանի համար
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի կնոջ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմը
Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մադրիդում պայթունից զոհերի ու վիրավորների մեջ հայեր չկան
Երեկ Մադրիդի կենտրոնում՝ ՀՀ դեսպանությունից 1 կմ հեռավորության վրա գտնվող Տոլեդո փողոցի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Հանձնախմբի տարածած հաղորագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դատախազություն. Սիրիացի երկու վարձկան ահաբեկիչները չեն արտահանձնվել
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մասնակից սիրիացի երկու ահաբեկիչ վարձկանները կալանավորված են։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
15:12
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Իրավապահների մոտ ներքին համոզմունք է, որ իրենք ծառայում են ազգադավ իշխանությանը. Թաթուլ Պետրոսյան
«Շուշին հանձնվել է, և դա բոլորի համար կարծես թե պարզ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության համար ընտրել էր «Մարգարյան» բրենդի հագուստ
Նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երդմնակալության...
Աղբյուր` Panorama.am
14:49
Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:45
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է՝ 100- ամյակը: Սակայն  սովորաբար ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի հետ կապված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանին՝ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Պետք է աղաղակենք..., գերիներին չվերադարձնելը ոչ մի ճշտի մեջ չի տեղավորվում. Մարուքյան
«Չեմ կարծում, որ որևէ հիմնավորված պատճառաբանություն կա այդ հայտարարությունում, քանի որ գոնե մինչև հունվարի 11-ը գերիների հարցով մենք...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ստրասբուրգի դատարանը այսօր կհրապարակի 2008 թվականի պատերազմի գործով իր որոշումը
Ստրասբուրգի դատարանն այսօր կհրապարակի իր որոշումը «Վրաստանն՝ ընդդեմ Ռուսաստանի» գործով՝  2008 թվականի պատերազմի վերաբերյալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:45
Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է․ Yerevan Today
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 20-ին, հաստատել է հանրային մի շարք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}