Քաղաքական 09:50 29/07/2020 Տարածաշրջան

Սասունյան. Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (վերջին՝ մաս 3)

Սա ծավալուն տեսանյութի երրորդ և եզրափակիչ հոդվածն է, որում երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ», իսկ ծրագրի վերնագիրը՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։ Թուրքական քննարկումը թարգմանել և ենթագրերով ապահովել է դոկտոր Օհաննես Քիլիչդաղին։ Ահա այդ քննարկման հատվածների վերջին մասը․

Հաղորդավար․ «Հարց հեռուստադիտողից․ «Այս երկրում [Թուրքիա] կան մարդիկ, որոնք ավելի հայ են, քան հայերը… »:
Այդին Չուբուքչու. «Սխալ է ասել, որ այդ ցեղասպանությունն իրականացվել է թուրքերի դեմ։ Ճիշտ է, որ նրանք զանգվածաբար մահացան, սակայն զոհվեցին պատերազմում ՝ որպես զինվորներ: Թուրքերն ավելի շուտ զոհվեցին ռազմաճակատում, որտեղ նրանց ուղարկել էր պետությունը՝ Գալիպոլիում, Սարիղամիշում, Եմենում, Սուեզում, Գալիցիայում․․․»։

Հաղորդավար․ «Մենք չենք կարող այս [թուրքական] մահերն անվանել ցեղասպանություն»։
Այդին Չուբուքչու. «Իհարկե, չենք կարող։ Նրանք զոհվեցին պատերազմում»։
Էրդողան Այդին. «Օրինակ, Գերմանիայում տեղի ունեցավ հրեաների ցեղասպանություն: Գրեթե երեք անգամ ավելի գերմանացիներ մահացան, քան հրեաներ: Բայց նրանց չի կարելի նույն կերպ գնահատել և ցավակցություն հայտնել երկուսի համար »:

Հաղորդավար. «Դուք նշեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված գերմանացիներին»:
Այդին Չուբուքչու. «Մեկը զոհվեց երկու բանակների բախման հետևանքով, մյուսները պետության կողմից կոտորված քաղաքացիական անձինք էին։ Դա նույն բանը չէ։ Իհարկե, թուրքեր մահացան, միլիոններով մահացան։ Սակայն նրանք զոհվեցին մարտի դաշտում։ Պետության կողմից նրանց կոտորած չի եղել Թուրքիայում։

Ինչ վերաբերում է «ավելի հայ լինելուն, քան հայերը»՝ ճիշտ է: Եթե հայ ժողովուրդը ճնշվում ու լռեցվում է, ես հայերից ավելի հայ կլինեմ և կփորձեմ լինել նրանց ձայնը: Եթե ինչ-որ տեղ թուրք ժողովուրդը ճնշվի և լռեցվի որևէ պետության կողմից, ապա ես ավելի թուրք կլինեմ, քան թուրքերը և կպաշտպանեմ նրանց։ Ես ավելի շատ ալևի կլինեմ, քան ալևիները և կպաշտպանեմ բոլոր նրանց, ում լռեցնում են՝ չերքեզ, քուրդ, արաբ, ասորի։ Ես ավելի հայ կլինեմ, քան հայերը, ավելի ասորի, քան ասորիները, որպեսզի նրանց ձայն տամ: Սա վիրավորանք չէ: Եթե այդ հարց տվող անձը փորձում է ինձ վիրավորել՝ ասելով «ավելի հայ, քան հայերը», պատիվ ունեմ թիկունք կանգնելու ճնշված ժողովրդին»:

Էրդողան Այդին. Պատասխանելով Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի դերի վերաբերյալ հարցին․ «Նրանք [գերմանացիները] կարևոր դեր են խաղացել, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե [Հայոց] ցեղասպանությունն իրականացրել են գերմանացիները»:

Հաղորդավար․ «Դուք ասում եք, որ դա չի արդարացնում մեր օսմանցիներին»։
Էրդողան Այդին. «Ճիշտ այդպես, որովհետև հայերի բնաջնջումը իսլամացման և թուրքացման մաս էր կազմում այս երկրում՝ սկսվելով պատերազմից առաջ։ Այս երկրում իսլամացման և թուրքացման քաղաքականությունը, այսինքն՝ հայերի, հույների, ասորիների մաքրագործումը ծառայում էր գերմանացիների նպատակին, որոնք հետագայում Օսմանյան կայսրությունը և Էնվեր փաշային դարձրեցին իրենց գործակիցները, որպեսզի նրանք ավելի մեծ ազդեցության գոտի օգտագործեն Ռուսաստանի դեմ և նաև գոհացնեն իրենց համագործակիցներին:

Բավարարելով իրենց դաշնակիցների Թուրանի երազանքը, Գերմանիան կօգտագործեր ամբողջ օսմանյան երկիրը իր սեփական շահագործման համակարգի համար․․․․ Պատերազմը դիտարկվում էր որպես առանձին ներքին խմբերի վերացման հնարավորություն: Ժամանակի օսմանյան ինքնիշխանները երկու հիմնական նպատակ էին հետապնդում պատերազմի մեջ մտնելիս: Առաջինը ՝ Թուրանի կայսրության հիմնադրումը ՝ Ադրիատիկից մինչև Չինաստանի պատը՝ հենվելով գերմանացիների վրա ՝ նրանց պատերազմական մեխանիզմի միջոցով:

Երկրորդ, պատերազմը նրանց արտակարգ ազատություն ընձեռեց, քանի որ ոչ ոք չէր կարող խառնվել իրենց ներքին գործերին: Այսպիսով, այս բացառիկ առիթն օգտագործելով նրանք նպատակադրվել էին մաքրել բոլոր տարբեր ինքնությունները Անատոլիայից… Այս նախագիծը նաև պատճառ էր, որ միլիոնավոր օսմանցիների, թուրքերի և մահմեդականների առաջին հերթին ուղարկեն մահվան բերան: Այսպիսով, ի պատասխան Ձեր հարցի՝ թուրքերի մահվան համար պատասխանատվության վերաբերյալ, այն նույնպես ընկած է թուրանիզմի հետևողների վրա՝ որպես Թալաթ և Էնվեր:

Ամբողջ հայ բնակչության, մանուկների և պատանիների բնաջնջման համար պատասխանատվությունը թալեաթների և էնվերների վրա է։ Պետք է նաև ընդգծել, որ հայերն այստեղ կազմավորվել էին 3000 տարի առաջ՝ մինչև թուրքերի գալը Կենտրոնական Ասիայից… Ասում են, որ նրանց [հայերին] ուղարկել են պատերազմական գոտիներից: Ո՛չ:

Սա բացարձակ սուտ է: Բացի պատերազմական գոտուց, նրանք [հայերը] աքսորվել են այնպիսի վայրերից, ինչպիսիք են Ադաբազարը, Իզմիթը, Բուրսան, Էսքիշեհիրը… Մի մոտեցում, որը հիմնված է պետության վրա, բայց ոչ ժողովրդի և նրանց իրավունքների, չի կարող առաջացնել ժողովրդավարություն և արդարություն: Նմանապես, մարդիկ, որոնք հայրենիքը չեն պատկերացնում այնտեղ ապրողների իրավունքներով, այլ որպես ինքնիշխան հող, չեն կարող իրական հարստություն և արդարություն բերել:

Եթե մենք կարողանայինք մեր երկրի ապագան կերտել հայերի հետ միասին, որոնք այնտեղ եղել են մեզանից առաջ, կտեսնեինք, թե որպես ժողովուրդ, որոնք եվրոպականի նման քաղաքներ են կառուցել 100-150 տարի առաջ, որքան կավելացնեին մեր նյութական հարստությունը։ Եթե նրանք դեռ այստեղ՝ Թուրքիայում լինեին, մենք ավելի բարձր վարկանիշ կունենայինք համաշխարհային եկամտի անարդարացի բաշխման մեջ: Եթե այդ մարդիկ այսօր այստեղ լինեին, և մենք կարողանայինք դեմ լինել բոլոր գերտերություններին՝ թուրքերի, հայերի, քրդերի հետ միասին, ապա Սոմայում և Թորունլարում սպանություններ տեղի չէին ունենա։

Այսպիսով, Հայկական հարցին հանգիստ առերեսվելը նշանակում է վերանայել հայրենասիրությունը, մեր պատմությունը, հարստությունը, ժողովրդավարությունը, արդարությունը և մարդկությունը: Թվում է, որ մենք պետք է կրկնենք մեր ընկերներին, հեղինակներին, դասախոսներին, գիտնականներին, որոնք փորձում են դա համարել որպես «տեղահանություն», որ տեղահանվածները եղել են սովորական մարդիկ (հղի կանայք, երեխաներ, տարեցներ), բայց ոչ զինված մարդիկ:

Պետք է կրկնենք, որ մեր ընկերներն ու հարևանները արտաքսվել են՝ նրանց հետ նաև մեր մարդկությունն ու խիղճը: Դժբախտաբար, մենք անընդհատ խոսում ենք պետության և դրա իրավունքի մասին մի երկրում, որտեղ դրանք գոյություն չունեն: Բայց պետությունը ինքնիշխանության մեխանիզմ է ՝ առանց խղճի և բարոյականության: Մարդիկ ունեն խիղճ, բարոյականություն, համերաշխության զգացում և իրենց պայքարը հանուն իրավունքների:

Ժողովրդավարությունը մի համակարգ է, որտեղ պետությունն ամենաթույլն է, իսկ մարդը ՝ ամենաուժեղը… Մեր ընկերներից ոմանք հարցնում են փաստաթղթերի մասին: Մենք նաև պետք է ազատվենք փաստաթղթային ֆետիշիզմից: Ամենակարևոր փաստաթուղթը մի ամբողջ ժողովրդի բացակայությունն է, որը ժամանակին եղել է այս երկրի կարևոր տարրերից մեկը: Սրանից ավելի մեծ փաստաթուղթ չի կարող լինել:

Ավելին, մի ուժ, որը բավական սառնասրտություն ուներ այդպիսի անմարդկային գործեր անելու համար՝ տեղահանելու, արմատախիլ անելու, աքսորելու ժողովրդին, ոչ մի փաստաթուղթ չէր թողնի՝ասելով. «Ես ձեզ տեղահանեցի և բնաջնջեցի»: Սակայն մենք արդեն կարող ենք շատ եզրակացություններ անել գոյություն ունեցող փաստաթղթերից»։

Ուղղում․ նախորդ երկու հոդվածներում ես սխալմամբ փոխել էի քննարկման մասնակիցներ Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի անունների տեղերը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Ամերիկահայ կառույցների ակնկալիքները Բայդընի վարչակազմից
Ամերիկահայ կառույցները ձևավորում են նոր վարչակազմի հետ աշխատանքային օրակարգը: Այս հարցի շուրջ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ամերիկահայ կազմակերպությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
20:21
Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը կմեկնարկի հունվարի 25-ից
Զարիֆը կլինի Ադրբեջանում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Բարեկենդան առաջավորաց պահքի
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը  Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Երևանի մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԱՀԿ-ն կարծում է, որ կորոնավիրուսը մնում է սառեցված սննդի փաթեթների վրա
Կորոնավիրուսը կարող է մնալ սառեցված սննդի փաթեթների վրա նույնիսկ երկարատև փոխադրման ժամանակ: Այս մասին  հայտնել է Wall Street Journal- ը՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մանեի՝ 20 րոպեում ստեղծած կտավն աճուրդում կվաճառվի ավելի քան 200 հազար եվրոյով
Ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի աշխատանքներից մեկը, որը նախկինում երբեք չի ցուցադրվել, փետրվարի 26-ին ներկայացվելու է Փարիզում կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մեղրիի ազատ տնտեսական գոտու շուտափույթ գործարկումն այս պահին կմնա ցանկության մակարդակին․ տնտեսագետ
ՀՀ Սյունիքի մարզի հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին, նախատեսված է ստեղծել Մեղրիի ազատ տնտեսական գոտի։ Այն նպատակ ուներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել
ԱՄՆ-ում քաղաքացին վիճակախաղով մեկ միլիարդ դոլար է շահել։ Հաջողակ «Mega Millions» տոմսը վաճառվել է Միչիգանում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
19:15
Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը ԼՂ պատերազմի ընթացքում
Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինչո՞ւ է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հետևանքով մահերի թիվը մեծ
Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:05
2,5 տարի առաջ արդեն գիտեին՝ տալու են Արցախը, ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում չի իրականացվել այնտեղ. մտավորական
«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մենք էլ պետք է սկսենք մեր վերջին խելքից, որ դրան հետևենք. Մարտին Վարդազարյան
«Ազգն ու պետությունը ճանաչվում են արեստի ու արվեստագետների միջոցով»,- այսօր ՀՀ-ում առակա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նախիջևանում գրանցված երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:25
Արմեն Չարչյան. Հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ, ժամ առաջ պետք է լինի ներկայիս իշխանության հեռացում
«Այսօր հայրենիքը կանգնած է շատ լուրջ արհավիրքի առաջ և մեզ պետք է ինչ-որ բան ձեռնարկել, ոչ մի ուրիշ կառույց դա չի անելու»,-...
Աղբյուր` Panorama.am
18:19
Մարզական բժիշկը հայտնել է ՝ ինչպես պետք է մարզվեն COVID-19-ով հիվանդները
Կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջությունը վերականգնելը յուրաքանչյուր դեպքում պահանջում է առանձին մոտեցում։ Այս մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պետք է ծայրահեղական չլինել, գնալ համախմբման ճանապարհով. Երվանդ Երզնկյան
«Մենք իսկապես պետք է խնդրենք, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից հետո ժամանակավոր կառավարությունը ղեկավարի»,- այսօր մշակույթային...
Աղբյուր` Panorama.am
17:57
ՌԴ-ի տարբեր քաղաքներում ի աջակցություն Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիաներ են
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիր գործիչ ձերբակալված  Ալեքսեյ Նավալնու։ Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում
Ներկայացվել է «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում: Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:40
Այս ցեղասպանության հատուցումը պետք է լինի գործող իշխանությունների լիակատար հեռացումը. Դեմոյան
«Ներկա իշխանությունը բոլոր խնդիրներից խոսում է՝ նախկինների մասին առասպելներ պատմելով ու մանիպուլացնելով հասարակությանը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:29
Սյունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախկինների վերադարձի մասին միֆը հօդս ցնդեց Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալով. Իշխանյան
«Պատերազմը սկսելու առաջին ահազանգը Յուրի Խաչատուրովի դեմ գործ հարուցելն է։ Կարծում եմ՝ պատերազմն այդ օրվանից սկսվեց»,- ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Դավիթ Սահակյանց. Փաշինյանը պրոեկտ է
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը համոզվել է, որ փողոցի միջոցով չեն կարող հասնել այս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
16:51
Եկեք ու այդ վակուումը լրացրեք. Սայաթ Շիրինյանը՝ մշակութային գործիչներին
«Մենք այսօր կարևորագույն մի խնդիր ունենք. զոհվածների ծնողները միայնակ են պայքարում՝ մարդկանց իրենցից հեռացնելով, բայց նրանք պետք է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Իշխանության դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես սոսկալի թշնամու դեմ. բժիշկ Գեորգի Պողոսյան
«Մենք գործ ունենք աղանդավորների հետ, որոնց պրակտիկորեն ուղղել հնարավոր չէ»,- հանրության կողմից ճանաչված գիտնականների, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարության հիմքում ոչ այլ ինչ է, քան իր անմիջական հրամանով Շուշին անձնելու փաստն արդարացնելու փորձ
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան...
Աղբյուր` Panorama.am
16:11
Թուրքը հաղթեց, քանի որ հայերեն խոսելով բաժանեց մեզ սևերի ու սպիտակների. Ռուբեն Հովհաննիսյան
«Մենք պետք է հասարակության ուշադրությունը բևեռենք այն խնդիրների վրա, որոնք իշխանություն կոչվածը փորձում է բթացնել ու թաքցնել»,-...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայապահպանության կարևոր արժեքները թիրախ են դարձել այսօրվա իշխանությունների համար. մտավորական
«Մեր հայրենիքը գլորվում է  անդունդը, մի ձեռքի երկու մատով մի կերպ կառչած է անդունդի եզրին, որ մինչև վերջ չխորտակվի»,-...
Աղբյուր` Panorama.am
15:49
Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան
Հունվարի 28-ին տեղի կունենա «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի երևանյան առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 13 նոր դեպք է հաստատվել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծղառայությունը: Վերջին 24...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}