Իրավունք 13:24 29/07/2020 Հայաստան

Տիգրան Աթանեսյան. Քաղաքաշինական խնդիրներն այս իշխանությունների օրոք ստանում են ավելի այլասերված տեսք

Երևանի Լենինգրադյան 23/7 հասցեում՝ առանձնատների հարևանությամբ պլանավորվում է կառուցել 4 հատ 16 հարկանի շենք։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց կառուցման հետ կապված մի շարք խնդիրների մասին։

Առաջին հերթին հարակից սեփական առանձնատների տերերը լուրջ խնդիր ունեն։

«Պատկերացրեք, 4 հատ 16 հարկանի շենքերի բնակիչներ դիտարկելու են ձեր շարժը ձեր տներում»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ օրենսդրության պահանջի մասին։

1500 քմ ու ավելի տարածք զբաղեցնող շինարարությունը ենթակա է մի շարք փորձաքննությունների, որպեսզի հասկանան՝ թույլատրելի՞ է շինարարությունը, թե՞ ոչ։ 2019 թվականին բնակիչներից մեկը դիմում է քաղաքապետարան՝ հարցնելով, թե՞ այդ տարածքում ինչ է կառուցվելու։ Ստանում է պաշտոնական պատասխան, ըստ որի ոչինչ էլ չի կառուցվելու, եթե  հանկարծ շինարարություն անեն, կլինի վարչական վարույթ, կհրավիրեն բնակիչներին, կլսեն նրանց։

«Արդեն այս տարի բնակիչներն իմանում են, որ Երևանի քաղաքապետը տվել է թույլտվություն շենքերից մեկի հիմքերի կառուցման համար։ Այս շինթույլտվությունն իրենց ներկայացնում է ավարտված հանցակազմ, քանի որ հիմքերի թույլտվություն գոյություն չունի մեր իրավական դաշտում, դա հնարել են, որպեսզի փորձաքննություն չիրականացվի»,-մանրամասնեց Աթանեսյանը։

Սեփական տների բնակիչները դիմել են դատարան՝ բողոքարկելով շինթույլտվությունը, ինչը ենթադրում է, որ այդ որոշումը պետք է կասեցվի մինչ դատական պրոցեսի ավարտը։

«Եվ շատ անսպասելի մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում հայտնվում է մի նախագիծ, որ երրորդ անձի՝ այս պարագայում բնակչի հայցերի դեպքում վարչական ակտը չի կասեցվում։ Թող մեկն ու մեկը ինձ համոզի, որ սա պատահական է։ Մարդիկ ներդրումներ են արել, լավ տներ են կառուցել, համոզված լինելով, որ օրենսդրությունն իրենց կպաշտպանի, չեն հետևի, թե ինքն ու իր ընտանիքն իր բակում ինչով են զբաղված»,- ասաց Աթանեսյանը։

Հաջորդ լուրջ խնդին այն է, որ թույլտվությունը տրվել է մի ընկերության, որը երեբք շինարարությամբ չի զբաղվել։

«Առևտրային մի ընկերություն է, բարձրահարկ շենքեր պիտի կառուցի։ Տեղեկություններ են հասնում, որ այդ մարդիկ հայտարարում են, իշխանությունը մերն է, ոչինչ էլ անել չեք կարող։ Իրավիճակը ցույց է տալիս, որ այստեղ Երևանի քաղաքապետը ֆորմալ ստորագրողն է, նրա կարծիքը չեն հարցնում, որովհետև ամեն մեկը չէ, որ ԱԺ-ում կարող է փոփոխություններ բերել»,-ասաց նա։

Աթանեսյանը տեղեկացրեց, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին Դատախազություն, ՀՔԾ, ԱԱԾ։

«Եղել է հանդիպում, չեմ կարող մանրամասներ ասել, բայց մենք հասկացանք, մեզ հուշեցին, որ ո՞վ է գժվել ժողովրդի ընտրյալ, լավ է չեն ասում, երկնքից իջած քաղաքապետի դեմ գործ հարուցել։ Մենք գնալու ենք մինչև վերջ, պահանջելու ենք, որ ողջ կոռուպցիոն շղթան բացահայտվի, նման բաները պատահական չեն լինում, մեղավորները պատժվեն, շինարարությունն էլ չկատարվի։ Լկտիությունն այնքան մեծ է, չափ ու սահման չունի, որ շինթույլտվությունը կասեցված է, բայց քաղաքապետարանն ընկերությանը թույլատրել է այդ տարածքում կատարել աղբահանություն, որի անվան տակ կատարվում են հողային աշխատանքներ՝ նախապատրաստվելով շինարարությանը»,- իրավիճակը ներկայացրեց փաստաբանը։

Նա ընդգծեց, և դա այն պարագայում, երբ կա հաղորդում հանցագործության մասին, հայց, սա նշանակում է թքած ունենալ նաև մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքի վրա։

«Մենք ունենք խայտառակ ապօրինի շինթույլտվություն, ունենք հաղորդում հանցագործության մասին, համոզված եմ, որ Կարգին Հայկոյին իրավապահները պահելու են, չէ՞ որ նրան սխալմամբ ընտրել են ընտրողների 80 տոկոսը, չէ՞ որ նա առաջին ծիծեռնակն էր «թավիշի», որը դառնում է դժբախտություն, թե բոլորիս, թե առանձին-առանձին մեր քաղաքացիների համար։ Պրոցեսը նոր է սկսկել, այն երկար կտևի։ Իմ կարծիքով, քաղաքաշինական խնդիրներն այս իշխանությունների օրոք ստանում են ավելի այլասերված տեսք ու նույն թափով շարունակվում են»,- խոսքն ամփոփեց փաստաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}