«Փաստ». Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրգործերի մասով
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են և կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տևական ժամանակ է՝ հարուցված են: Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին