Մոսկվայում ձյուն է եկել
Այսօր ձյուն է տեղացել Մոսկվայի Զյուզինի շրջանում, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմուտքում: Այս մասին հաղորդել է տարվա այս ժամանակահատվածի համար անսովոր բնական երևույթի ականատեսներից մեկը:
Հուլիսյան ձյան տեսանյութը «Իզվեստիա»-ի տրամադրության տակ է գտնվում:
Մայրաքաղաքում ձյան տեղումների մասին ոչինչ չի հաղորդվել Հիդրոմետ ծառայության կենտրոնի կայքում հինգշաբթի առավոտյան հրապարակված կանխատեսումների մեջ:
Օդերևութաբանները խոստացել էին, որ քաղաքում կարճատև անձրևներ են տեղալու, իսկ օդը տաքանալու է մինչև 24 աստիճան:
Նշվում է, որ հունիսի 29-ին Չուկոտկայի Անադիր շրջանում ձյուն է տեղացել: Բայց այնտեղ օդի ջերմաստիճանը մոտ երեք աստիճան է եղել, ինչը բարենպաստ է ձյան տեղումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում