Պետդեպարտամենտը 138 միլիոն դոլար է պահանջել ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարելու համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2021 թվականի բյուջեով կրկնակի ավելի գումար է պահանջել Ռուսաստանի կողմից իրականացվող ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում 2021 թ. ֆինանսական տարվա բյուջեում Պետդեպարտամենտի հայցի լսումների ժամանակ:
«Պետդեպարտամենտը 2021 թ. ֆինանսական տարում բյուջեով պահանջում է 138 միլիոն դոլար Գլոբալ փոխգործակցության կենտրոնի գործունեության համար` ներկայիս մակարդակից ավելի քան կրկնակի ավելի: Մենք չենք հանդուրժելու ապատեղեկատվությունը և Կրեմլի կամ մեր մյուս հակառակորդների կողմից ղեկավարվող այլ քարոզչությունը»,- ասել է նա: