Քաղաքական 15:02 31/07/2020 Հայաստան

Ազգասերներ ու աշխարհաքաղաքացիներ

Կա մի սիրուն երկիր՝ Հայաստանը, և կան տարօրինակ սիրով նրան սիրող  հայեր։ Տարօրինակ, քանի որ մասերի  բաժանված՝ ամեն մի հատված իր  սերն է համարում ճիշտը։ Միևնույն բառերով ու կարգախոսներով են արտահայտում  իրենց սերն առ Հայաստան,  բայց    կանգնած լինելով  հակադիր բևեռներում՝ տարբեր կերպ են տեսնում երկրի  «պայծառ» ապագան։ Նման է մարզական այն խաղին, երբ թիմերը  պարան են ձգում։ Մեր դեպքում  ազգասերների և աշխարհաքաղաքացիների թիմերն են Հայաստանի փրկության պարանը ձգում։ 

Ասվածը հումորին մոտ է, բայց իրականում լացելու վիճակ է, որ այսքան տարբեր կերպ ենք պատկերացնում Հայրենիքի անվտանգությունն ու բարրօրությունը։ Առավել ողբալի է, որ հասարակության մի  հատվածը  ենթարկվելով գլոբալիստների աղմկոտ ակտիվությանը՝ երկրպագում է նրանց, աչք փակելով վերջիններիս օտարածին  սպոնսորների ապազգային ծրագրերի վրա։ Ուզում ես ասել, մարդի՛կ,  ախր նրանք դրա համար վարձատրվում են, պարգևավճար են ստանում, ձեր օգուտը ո՞րն է․․․ միթե միայն «նախկինների ռոժը» (ներողություն) չտեսնելու իրականացած երազանքը թույլ է տալիս ամեն ինչ ներել նորերին։ 

Հարգելով յուրաքանչյուրի սեփական տեսակետն ունենալու իրավունքը, այնուամենայիվ դժվար է պատկերացնել, որ գիտակից  հայ մարդը կարող է չզայրանալ՝ ագրեսիվ  թշնամու նկատմամբ ՀՀ վարչապետի և նրա կնոջ համամարդկային բարության ու  խաղասիրության ցուցադրումից։ Անհնար  է պատկերացնել հայ ծնողի, ում չի նյարդայնացնում իր 6 տարեկան երեխային դպրոցում  սեռական դաստիրակության  դասավանդելու փաստը։ Բայց լռելյայն ընդունում են։  Ստացվում է, որ  հավատն առ նիկոլյան «Նոր Հայաստան» ավելի ուժեղ է, քան անգամ ինքնապահպանման բնազդը։

Այ, դժվար է հասկանալ այս մարդկանց, ովքեր անձնավորելով  անանձնական երևույթները, փոքրացնում-զրոյացնում են իրենց իսկ անհատականությունը՝ դառնալով զոմբի-զանգվածի անդեմ  մասնիկ։  Պետությունը նույնացնում են Նիկոլի հետ, Առաքելական եկեղեցին Վեհափառի հետ, իրենց կյանքի չկայացած պահերը  կապում են  Ռոբերտ Քոչարյանի միֆական 4 միլիարդի և Սաշիկի լեգենդ դարձած 50/50-ի հետ․․․ և այսպես հեշտ ու հանգիստ    պետական կարևորության հարցերը  իջեցնում են անձնական վիրավորանքների մակարդակին։

Բայց արդյոք նրանք մնացել են 2018-ի նույն  խանդավառները․ դիմակի համար չե՞ն տուգանվել, ռեստորան ու տուրիստական գործակալություն   չե՞ն  կորցել, գործազուրկ չե՞ն դարձել, ի վերջո չե՞ն հասկացել, որ չկա կախարդական փայտիկ ու թռիչքաձև զարգացում, չկան 3 միլիոն վարչապետեր, չկա ժողովրդի կամք․․․ փոխարենը՝  կա նորացված կոռուպցիա, խորացված հովանավորչություն, բազմացրած ստանդարտներ։ Օրինակները շատ են։
-  «Ուղղակի կոռուպցիայի ձևն է փոխվել, պարզվել է, որ պետք չէ բյուջեից գողանալու համար բարդ սխեմաներ մտածել, կարելի է ուղղակի շատ հանգիստ, պարգևավճարի ձևով բյուջեն մսխել։ ․․․ 120 միլիոն  դոլարի պարգևավճարը՝ օրենքով չնախատեսված, ուղղակի թևերը քշտելով և բյուջեի մեջ մտնելով, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Ակնհայտ բյուջեից գողություն է։»։

- «․․․խոսք էին տալիս  էն գլխից, թե՝ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք։ Մի սիրիր, բայց ճիշտ կառավարիր։  ․․․ Հիմա թող էդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին  ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը»։

- «Կառավարություն, որը ժողովրդին  ասում է՝ դու ես մեղավոր, որ կորոնավիրուսից 900 հոգի մահացել է ։ Սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ»։
Մերջբերումներն արված են հուլիսի 29-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  երեք հեռուստաընկերություններին տված հացազրույցից։ Դատելով արձագանքներից, ազգասերների թիմը մեծագույն բավականությամբ է դիտել ժամից ավել ձգված հարցազրույցը՝ կարոտած իրական առաջնորդի խորն ու բովանդակալից խոսքի։

Անկեղծ ասած, ցանկալի կլիներ, որ հանրության մյուս հատվածները ևս նրան լսեին, այլ ոչ թե ՀԱԿ-ական ու «իմքայլական»  մեկնաբանություններով պատկերացում կազմեին նախագահ Քոչարյանի ասածների մասին։  Ի վերջո, նրա խոսքը վերաբերում էր անխտիր բոլորիս, անկախ այն բանից, թե ձգվող պարանի որ կողմում ենք։ Ով ով, բայց Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահն  իր երկարամյա և արդյունավետ կենսափորձից  հիանալի գիտե, որ կա մեկ Հայաստան,  որի անվտանգությունն ու զարգացումը խարսխված են միմիայն ազգային ամուր արմատների և Հայաստան-Արցախ- Սփյուռք միասնականության  վրա։

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
12:02 19/04/2024

10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}