ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:41 31/07/2020 Հայաստան

«Փաստ». Կխախտե՞ն ԵՊՀ կանոնադրությունը, իսկ կառավարությունը կհաստատի՞ խախտումով ձևավորված հոգաբարձուների խորհուրդը

«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման թնջուկը նոր փուլ է թևակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերոջ` Վահրամ Դումանյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է խախտել ԵՊՀ կանոնադրությունը։

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է, ինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չի ձևավորվում, ինչը ոչ միայն օրենքի և ԵՊՀ կանոնադրության խախտում է, այլև մայր բուհը զրկված է ֆինանսական կառավարման բարձրագույն մարմին ունենալու և ռազմավարական զարգացման հնարավորությունից։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խուսափելով այս պատասխանատվությունից` ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է` հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։

Մինչդեռ ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետի համաձայն, լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։

Այսինքն, նախարարությունը որպես խորհրդի անդամ պարտավոր է առաջադրել վերոնշյալ հինգ կատեգորիայի անձանց` տարբեր համամասնությամբ։ Սակայն կարևոր է ոչ միայն այդ ոլորտներից առնվազն մեկական ներկայացուցիչների առաջադրումը, այլև որպեսզի նրանք լինեն ճանաչված` հասարակությանը հայտնի և հեղինակավոր։

Մինչդեռ, ըստ տեղեկությունների, ԿԳՄՍ-ին դեռևս չի հաջողվել գտնել ճանաչված և հեղինակավոր այնպիսի անձանց, որոնք կհամաձայնեն քվեարկել Դումանյանի օգտին, որի թեկնածության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Ըստ ոլորտի փորձագետների, նախարարությունը կարող է ստիպված գնալ կանոնադրության խախտման ճանապարհով, որն ի դեպ, պետք է հաստատվի կամ լեգիտիմացվի կառավարության կողմից։

Սակայն դեռ հարց է՝ արդյո՞ք կառավարությունը կհաստատի խախտումով ձևավորված հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, մասնագետների կարծիքով, այդպիսի խախտման նախադեպ արդեն իսկ եղել է, երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն Գևորգ Մուրադյանը, որը ո՛չ տնտեսության, գիտության, կրթության կամ մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչ է, ո՛չ էլ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատու։

Հիմա ԵՊՀ-ում տարակուսած են թե՛ Սամվել Կարաբեկյանի թեկնածուով, թե՛ նախարարության կողմից առաջադրվող խորհրդի անդամներով: «Առաջադրվող անդամների հեղինակությունից ու որակական հատկանիշներից երևում է, թե նախարարությունն ինչպես է վերաբերվում մայր բուհին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասացին համալսարանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Լոռիում և Կոտայքում կասեցվել են մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի...
Աղբյուր` Panorama.am
17:00
«Ժառանգություն». Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունը մի քանի պետությունների հետ
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել
Պաշտպանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին
Աղբյուր` Panorama.am
16:40
Եվրահանձնաժողով. ԵՄ երկրները պետք է խուսափեն ներքին սահմանների փակումից
ԵՄ անդամ երկրները պետք է խուսափեն փակել իրենց ներքին սահմանները, չնայած կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:29
Իտալիայում հաստատվել է COVID-19-ի 1.5 մլն դեպք
Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ 1.5 մլն դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով իտալական մամուլին։...
Աղբյուր` Panorama.am
16:20
«Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժումն ահազանգում է՝ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:11
Սպանություն՝ Լոռու մարզում
Կատարվում է քննություն
Աղբյուր` Panorama.am
16:02
Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ
Միասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացավ, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն այսօր հանդիպում են ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել
Ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
Աղբյուր` Panorama.am
15:47
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, սակայն դատարանը չհամաձայնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Վարդևանյանի խոսքով, նիստը հետաձգելու...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ճգրտվել է Տոկիոյում 2021թ-ի պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը
Տոկիոյում 2021թ․ նախատեսված  ամառային պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը չի ենթարկվել էական փոփոխությունների, միայն ճշգրտվել են...
Աղբյուր` Panorama.am
15:26
Վիկտոր Սողոմոնյան. Սա այն դեպքն է, երբ կարող է անդառնալի հետևանքների բերել
«Մենք մի իրավիճակում ենք, երբ չենք կարող անտեսել կառավարման փորձ ունեցող առաջնորդի, երկրի ղեկավարի կարծիքները։ Դա ոչ մի լավ բանի չի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Գիտնականները նախազգուշացնում են Մեծ Բրիտանիայում COVID-19-ի ավելի հզոր ալիքի մասին
Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մեծ Բրիտանիայում այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել, եթե իշխանությունները աշնանը վերաբացեն դպրոցները, և չներդնեն...
Աղբյուր` Panorama.am
15:10
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Սպաների տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 3-ին 1-ին զորամիավորման վարչակազմի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:02
Լեոնարդո ԴիԿապրիոն «Apple»- ի հետ համատեղ արտադրության պայմանագիր է ստորագրել
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի կողմից հիմնադրված «Appian Way Productions»-ը սկսում է  համագործակցել ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Ավազակություն փոստային բաժանմունքում
Ոստիկանները տեղում վնասազերծել են ատրճանակով զինված անձին
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ու ԵՄ-ում ՀՀ նոր դեսպան
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Աննա Աղաջանյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
14:32
Լուկաշենկո. Ռուսաստանը եղբայրական հարաբերություններ Բելառուսի հետ փոխարինել է գործընկերությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ռուսական կողմը Մինսկի հետ եղբայրական հարաբերությունները փոխարինել է գործընկերությամբ: Նման...
Աղբյուր` Panorama.am
14:24
ՄԱԿ-ը նախազգուշացնում է․ դպրոցների փակ լինելը կարող է լինել «սերնդի աղետ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացնում է, որ աշխարհը բախվում է «սերնդի աղետի» հետ՝ կորոնավիրուսի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին մեղադրեց իրենց վրա ապօրինի պարտականություններ դնելու համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստը մեկնարկեց դատարանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:04
Ի՞նչ են ուտում տիեզերագնացները «Լուսնի» վրա
Ռուս տիեզերագնացները «Լուսին» թռչելիս իրենց հետ ունենալու են պահածոյացված սնունդ, տաք ջրով պատրաստվող ուտելիքներ, չորացված մրգեր և...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» Ախալքալաքի և Նինոծմինդայի թեկնածուն Արսեն Կարապետյանն է
Ընդդիմադիր  «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը:...
Աղբյուր` Panorama.am
13:37
Փաստաբանը բողոք է ներկայացրել ԵՏՀ խորհրդին`հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերի խնդրով
Ռուսաստանում բնակվող փաստաբան Ալեքսան Խոնդկարարյանը, որը նաև պաշտպանում է հայերենով պետհամարանիշներով գրանցված ավտոմեքենաների սեփականատերերի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Նեթանյահու. Ոչ մի կապ չկա ցույցերի և կորոնավիրուսի միջև
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատության է ենթարկել  «կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում ընդդեմ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:27
Թուրքիայում ծեծի են ենթարկել ուկրաինացի մոդելին
24-ամյա ուկրաինացի մոդել Դարիա Կիրիլյուկը ծեծի է ենթարկվել Թուրքիայում: Ըստ Դարիայի, նա և իր ընկերները տուժել են Մոմո լողափի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:16
Սամվել Մարտիրոսյան. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ռուբեն Մելիքյան. Ջերմուկցիները խիստ բարկացած են
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Ջերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}