Զորավարժությունների ժամանակ ԱՄՆ-ի ութ զինծառայող անհայտ կորել է, ևս մեկը մահացել է
Կալիֆոռնիայի ափերի մոտ անցկացված զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող, ևս 8-ը անհայտ կորած է համարվում: «Գազետո ռու»-ի փոխանցմամբ, այս մասին Twitter-ում հաղորդել է ԱՄՆ ծովային հետևակի արշավախումբը:
Նշվում է, որ վիրավորվել է ևս երկու զինվոր:
Հայտնի է նաև , որ դեպքը տեղի է ունեցել անֆիբիյա-մեքենայի հետ:
Զինծառայողները պատկանել են Ծովային հետևակի կորպուսի 15-րդ արշավախմբին:
Ներկայումս ընթանում է որոնողափրկարարական գործողություն, որում ներգավված են նաև ռազմածովային ուժերը և առափնյա պահակային ծառայությունը: