ՀԴՄ ներդրման գրասենյակին կատարած կանխավճարները կվերադարձվեն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
• Դիմում (դիմումում պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված)
• վճարման անդորրագրի պատճեն
• ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
• լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
«Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։
Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքի «Լրատվական» բաժնի «Նորություններ» ենթաբաժնում հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ՝ հետևյալ հղմամբ՝ »,-ասված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ