Հայաստանից 98 ռուսաստանցիներ վերադարձել են իրենց տներ
Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթի մասին տեղեկանալով Հայաստանում ՌԴ դեսպանատունը մշակել է հնարավորություն՝ այդ թռիչքով Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։
ԴԵսպանատնից հայտնում են, որ անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր գործող օպերատիվ շտաբի հետ:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին այդ չվերթով տուն վերադարձան ևս 98 ռուսաստանցիներ։ Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։
Ռուսաստանցիների տուն վերադարձը կազմակերպելու համար աշխատանքները շարունակվում են»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։