Հրդեհ է բռնկվել Արցախի փողոցի էլեկտրոնիկայի խանութում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլ․ տեխնիկա։ Հրշեջ-փրկարարները իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ։
Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին