Տնտեսություն 11:03 01/08/2020 Հայաստան

Արա Գալոյան. Խոշոր հարկատուների ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը շարունակում է վերլուծել ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցուցակը։ Այս անգամ ուսումնասիրությունից հետո արձանագրում է՝ Տնտեսական ու հարկային անհավասարություն։

Տարածած հոդվածում տնտեսական մեկնաբանը  գրում է

Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ: Հիմնականում: Երևանից դուրս հազվագյուտ խոշոր հարկատու ձեռնարկություններ կան, որ ստեղծվել են անկախության շրջանում:

Հնարավոր է, որ տնտեսության և բիզնեսի՝ մայրաքաղաքում այս աստիճան կենտրոնացման փաստի հետ բոլորս համակերպվել ենք: Բայց մայրաքաղաքից դուրս գործողի խոշոր հարկատու ձեռնարկություններն էլ իրենց հերթին անհամամասնորեն են «տեղաբաշխված»: Օրինակ, 112.4 հազար բնակչություն ունեցող Գյումրիում գործում է 8 խոշոր հարկատու: Նույն քանակն է նաև 77.2 հազար բնակչություն ունեցող Վանաձորում: 27.8 հազար բնակչություն ունեցող Արմավիրում «գրանցված է» խոշոր հարկատուների ցանկի 6 ձեռնարկություն: Իսկ 19.3 հազար բնակչությամբ Արտաշատում՝ 5-ը: Արձանգրենք, որ մարզկենտրոնային Իջևանում (բնակչությունը 20.3 հազար) և Գավառում (բնակչությունը 18.1 հազար) կա 1-ական ձեռնարկություն: Իսկ Եղեգնաձորը միակ մարզկենտրոնն է, ուր խոշոր հարկատու չի գործում: Հնարավոր է, որ սա «բնական է»՝ մարզում խոշոր հարկատու ընդամենը 1 ձեռնարկություն կա: Այսպիսին են հարաբերականորեն մեծ (կամ՝ մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող) քաղաքների թվերը:

Նույնքան անհամամասնական են տեղակայված խոշոր հարկատու (ասել է թե՝ համեմատաբար ավելի շատ աշխատատեղեր ապահովող) ձեռնարկությունները մարզերում: Կոտայքի մարզը բնակչության քանակով խոշորներից է: Այս մարզում ապրում է երկրի բնակչության 8.5 տոկոսը: Բայց այս մարզում է մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատու-ձեռնարկություների 25 տոկոսը: Մեր ամենախոշոր երեք մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք) ապրում է երկրի բնակչության 26.1 տոկոսը: Բայց այստեղ կենտրոնացած է Երևանից դուրս գործող խոշոր ձեռնարկությունների 84 տոկոսից ավելին: Իսկ չորրորդ մարզում՝ Շիրակում (230.8 հազար բնակիչ), կա ընդամենը 14 ձեռնարկություն: Դրանցից 8-ը գործում են Գյումրիում, մնացածը՝ մարզի տարածքում: Դա մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատուների ընդամենը 8 տոկոսն է: Իսկ խոշոր հարկատուն որպես կանոն խոշոր աշխատատեղ ապահովողն է: Հետևաբար բարդ չէ ենթադրել, որ գործազրկության, արտագաղթի ու համանման սոցիալական բացասական երևույթների ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են արձանագրվում:

Այն, որ տնտեսության առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, ժողովրդագրական բացասական տենդենցներ է ծնում մարզերում: Բայց այդ գործընթացները բավարար ուշադրության չեն արժանանում: Իշխանությունը միշտ էլ ձևացրել է, որ դրանք չի նկատում: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հաշվետվության սոցիալ-ժողովրդագրական թվերը պիտի որ զգաստացնեին: Անցած տարի Լոռու մարզը բնական հավելաճ չուներ: Այստեղ գրանցված մահերի քանակը գերազանցել է ծնունդներին: Իսկ երկու՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնական հավելաճը երկնիշ թիվ է: Ընդամենը 18 և 48 մարդ համապատասխանաբար: 90-ականների արտագաղթից հետո նման պատկեր չէր եղել»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Վրաստանը կորոնավիրուսի գրանցված դեպքերով ու մահերով տարածաշրջանում առաջին տեղում է
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցել է 100 հազարն ու կազմել՝ 100,300,064, վարակից մահացել է 2,150,042 մարդ, ապաքինվել է 72,343,692-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել «դժվար որոշումներ» ասելով
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Քարին Տակի ինքնապաշտպանության օրը 29 տարվա ընթացքում առաջ անգամ նշեցին Եռաբլուրում
Այսօր Քարին Տակի ինքնապաշտպանության օրն է: Վերջին 29 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթանակի տարեդարձը նշում են ոչ թե Շուշիի հարևանությամբ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
12:14
Էրդողանը գնահատել է Սիրիայում, Միջերկրական ծովում, Արցախում իրենց քաղաքականությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է Սիրիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին անցնել պատվաստանյութերի արդարացի բաշխման
Երկրները պետք է կենտրոնանան ոչ թե երկկողմ գործարքների, այլ կորոնավիրուսային պատվաստանյութերի հավասար մատակարարման վրա: «ՏԱՍՍ»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
12:04
Թուրքիայում դանակի 9 հարված ստացած ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է
Դանակով զինված տղամարդու կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով Ստամբուլում վիրավորված ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է գտնվում, սակայն վիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:57
Բայդենը հրամանագիր է ստորագրել՝ կառավարության ամբողջ ավտոկազմը էլեկտրամոբիլներով փոխելու վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որով դաշնային կառավարությունը պետք է հնարավորինս շատ ամերիկյան արտադրության...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն արցախցիները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ծրագրերից օգտվելու համար
Արցախի Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած...
Աղբյուր` Panorama.am
11:46
Գևորգ Դանիելյան. Իրանը հաշվի է առնում նոր իրողություններում իր շահերի նոր վեկտորները
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Իրանի արտգործնախարարի` Ադրբեջանին ուղղված շնորհավորանքին հարկ է ըմբռնումով մոտենալ`...
Աղբյուր` Panorama.am
11:40
Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային...
Աղբյուր` Panorama.am
11:31
26.01.2021. Արցախի ՊԲ–ն հրապարակել է 65 զոհված զինծառայողի անուն
Արցախի Հանրապետության պաշպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
11:28
Հունվարի 27-ին երեք երկրների բանակցողները կքննարկեն Հայաստանով անցնող երկաթուղու տարբերակները. RBC
Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նախատեսում են հանդիպել Մոսկվայում` Հարավային Կովկասում տրանսպորտային կապի...
Աղբյուր` Panorama.am
11:26
ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի կազմի արագ փոփոխությունների հետ կապված
ԵԽԽՎ-ն նախօրեին ընդունեց Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացի զեկույցը (2020 թ. հունվար-դեկտեմբեր), որում ներկայացվում է ԵԽ մի շարք...
Աղբյուր` Panorama.am
11:18
Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել
Արցախում հունվարի 25-ին կատարվել է 36 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  21 նոր դեպք: Վարակակիրները ...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունները պետք է բացառվեն. Դեսպանություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպաությունը մտահոգություն է հայտնում Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա հարձակման դեպքի...
Աղբյուր` Panorama.am
11:08
Բաքվի արվարձանում պայթյունից մեկ մարդ է մահացել
Մեկ մարդ է մահացել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից, վեցին փրկել են: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
11:06
Բայդենը հայտարարել է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝ նա...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ռուբեն Մելիքյան. Տոնոյանի հայտարարությունը ոչ միայն անբավարար է, այլև հանցանքը ծանրացնող
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Երեկվա «հոգեդարձի» հարցազրույցում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն...
Աղբյուր` Panorama.am
10:54
Որոնումների ընթացքում հայտնաբերված 4 աճյունից մեկի ինքնությունն է հայտնի
Երեկ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:53
«AstraZeneca»- ն պնդում է՝ պատվաստանյութը տարեցների համար ևս արդյունավետ է
«AstraZeneca» դեղագործական ընկերությունը «միանգամայն սխալ» է անվանել «Handelsblatt and Bild» գերմանական...
Աղբյուր` Panorama.am
10:49
Զանգիր Բայդենին...
Միջազգայնագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ավելի քան երեք ամիս հրապարակային  կերպով...
Աղբյուր` Panorama.am
10:42
Գերմանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից 900 մահ
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսից ավելի քան 900 մահ և վարակի ավելի քան 6000  նոր դեպք` համաձայն Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
10:33
ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները
Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը և հնարավորինս արագ կյանքի կոչեն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստվում է առաջարկել իր հրաժարականը՝ խորհրդարանում անվստահության 2 քվեարկություններին դիմակայելուց մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի արդյունքում աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Ջո Բայդենի առաջին լիակատար շաբաթը որպես երկրի նախագահ
Ջո Բայդենն այսօր սկսում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջին ամբողջական շաբաթը: Շաբաթ, որի ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում շները հոշոտել են ոչխարներին
11:25 22/01/2021

Երևանում շները հոշոտել են ոչխարներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}