Քաղաքական 12:18 01/08/2020 Հայաստան

Վանաձորի քաղաքապետը՝ մարզպետի մասին. Աուու, մյաու, հաֆ֊հաֆ շարքի բացականչությունները հարիր չեն պաշտոնյային

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին հորդորում է զուսպ լինել։ Նա արձագանքել է մարզպետի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմանն ու լուսանկարներին.

«Ամենևին ցանկություն չունեի անդրադառնալ Լոռու մարզպետի մտքի պարբերական առկայծումներին, նույնիսկ վերջերս նրա կողմից անհասկանալի, ակնհայտ անհիմն քննադատություններին արձագանքելու գայթակղությունը զսպում էի։

Երեկ հերթական անգամ սույն պաշտոնյան փայլել է իր «հերոսանալու» մոլուցքի մեջ և վանաձորցուն, պաշտոնյային ոչ հարիր վարք է դրսևորել ու իրեն վերագրելով ամենակարողության երևակայական միֆը, ակցիա է արել ու ապամոնտաժված բուդկայի կոնստրուկցիաները շալակել֊բերել է քաղաքապետարան (ուժեղ լինելը երևի դա է)` բացառիկ անհարգալից վերաբերմունք դրսևորելով քաղաքի ու քաղաքացու նկատմամբ, քանի որ այդ շենքը ոչ իմ պապի տունն է,ոչ` իր։

Ի դեպ, այս մարդու «սկզբունքայնության» ու «ազնվության» մասին Լոռիում «լեգենդներ» են պտտվում ու ֆոլկլոր է զարգանում,իսկ իմ անսկզբունքայնությունն (ընդունում եմ) այս պարագայում կայանում է նրանում, որ ապօրինի տեղադրված տաղավարն ապամոնտաժելու կամ տեղափոխելու համար քաղաքապետարանն ու ոստիկանությունը համատեղ ժամը 20։00-ից մինչև 22։00 տեխնիկական և մի քանի այլ խոչընդոտների պատճառով տաղավարը չեն հասցրել ապամոնտաժել և վրա է հասել «մեծն» ու «ամենազոր» մարզպետը և Աին֊ին հրահանգել է տաղավարն ապամոնտաժել ու կինո է նկարահանել, չնայած որ ապօրինի տաղավարը հեռացնելուն ուղղված քայլեր կատարել եմ և ես, և Վանաձորի ավագանու անդամները,մարզպետը չէ, որ միակ շահագրգիռ անձն է եղել։

Դա նույնն է, որ որևէ քաղաքացի իմանա ինչ֊որ գյուղում խոտի սակավության մասին ու մի խուրձ խոտ վերցնի, իջնի մարզպետի մակարդակին ու խոտը դնի մարզպետարանի դիմաց։ Համոզված եմ, ոչ մեկս չէինք հարգի այդ դրսևորումը։

Օդում համառորեն պտտվող լուրերի համադրումը թույլ է տալիս եզրակացնելու, որ ամենևին պատահական չէ այս պաշտոնյայի կողմից վերջին շրջանի ակտիվությունն իմ նկատմամբ ընդգծված սուր շեշտադրումները,քաղաքում ընթացող շինարարություններին անհարկի խոչընդոտելը, սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ բացահայտ ոչ գործըներային վերաբերմունքը։

Չար լեզուներն ասում են,որ մարզպետին դուր չեն գալիս քաղաքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, քանի որ դա որոշակիորեն չի համընկնում մարզպետի պլանների հետ։

Իհարկե, ես հասկանում եմ ու որոշ պահերի նաև հանդուրժողականություն եմ դրսևորում, քանի որ հակված եմ աշխատանքով զբաղվելուն,եղած թերությունների վերացմանը հետևողական լինելուն, հաճախ ուղղակի գտնում եմ, որ ճիշտը լռելն ու գործով զբաղվելն է, քանի որ պաշտոնն Աստծո շնորհ չէ, պաշտոնը որոշակի ժամանակահատվածում ծառայություն է, ինքնադրսևորվելու շանս է` ի շահ քաղաքի, մարդկանց, մանավանդ որ, կյանքը պաշտոնով չի սկսվում ու չի ավարտվում, դա մեզ ուժեղ ու զոռբա չի դարձնում, անպատկառ ու ցինիկ `առավել ևս, և ընդհանրապես, մարզպետի կամ քաղաքապետի պաշտոնը շատ ավելի բարձր ու ընդգրկուն է, քան մարզպետն է պատկերացնում։

Հիմա ուղղակի հորդորում եմ զուսպ լինել ու տեղավորվել պաշտոնականության շրջանակներում. աուու, մյաու, հաֆ֊հաֆ շարքի կենդանական բացականչությունները հարիր չեն պետական պաշտոնյային։

Հ.Գ. գրածս ամենևին դեբատի վերածելու նպատակ չի հետապնդում, ես նման ցածրակարգ երկխոսությունների սիրահար չեմ։ Ինձ էլ թող ներեն համաքաղաքացիներս թե բացթողումների, թե այս նյութի բառամթերքի համար»։






Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:44
Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ցուցում չունի, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը սեզոնային է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՇՄՆ-ն սահմանում է Սևանա լճում ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ․Այլընտրանքային նախագծեր խումբ
Այլընտրանքային նախագծեր խումբը հաղորդագրություն է տարածել ՝անդրադառնալով Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներին։ «Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել,ես այնքան մահ եմ տեսել․Վ․Գասպարյան
Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
20:03
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Գյումրի քաղաքում. Էական խախտումներ ու թերություններ չեն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Գորիսի հյուրանոցների կասեցումներ,ԱԱՏՄ լայնածավալ ստուգումներ է իրականացրել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում կայացել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն․Ռ․Մելիքյան
Հենց նոր ԱԺ շենքի դիմացից վարչական ձերբակալման ենթարկեցին հերթական խումբ քաղաքացիներին, որոնք, ըստ ոստիկանության հավաք էին իրականացնում, իսկ ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256  ստուգում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Ստամոքս-աղիքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի սպառումը, կամ էլ պետք է այն փոխարինեն կակաոյով, գրում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 39 փրկարար ծառայող
Օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Նոան»` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող
 Օգոստոսի 9-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ 2020-ի հանդիպումը, որում իրար դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության  տարածած  հայտարարության...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ո՞վ է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը՝ ըստ քաղաքագետի
Քաղաքագետ և պատմաբան, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխթմանը, որը հայտնի է ընտրությունների արդյունքների կանխատեսումների...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը...
Աղբյուր` Panorama.am
18:19
Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացող, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ «Ես ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ Այն ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Քաղաքացիները պահանջում են լիբանանահայության վերադարձը, իսկ Կառավարությունը չի լսում
Այսօր մի շարք քաղաքացիներ՝ «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով, բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն
Սովորողները կգնան դպրոց։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։  «Այսօր պարետատան նիստի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բազեի որս կատարած տղամարդուն գտել են
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են...
Աղբյուր` Panorama.am
17:37
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գողացած հորթերին «Օպել» են նստացրել ու Սպիտակ տարել
Ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 7-ին հայտնեցլ է, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խախտումներ են արձանագրել կանոնավոր երթուղիներում
Օգոստոսի 10-ին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ամենաիրական մաչոն` Անտոնիո Բանդերասը 60 տարեկան է
Այսօր իր 60-րդ տարեդարձն է նշում Հոլիվուդի ամենափայլուն աստղերից մեկը՝ Անտոնիո Բանդերասը։ «Ռիա Նովոստի»-ն գրել է, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
17:06
Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:50
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը
Օգոստոսի 17-ին` ժամը 9։30-ին` «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
16:40
Հայտնի է հայ ֆուտբոլիստի մահվան պատճառը
Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}