ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
Կիրակի օրը ԱՄՆ ռազմածովային ու ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Սև ծովում՝ հրթիռային ավիակիր USS Porter-ի ներգրավմամբ: ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը:
Բացի կործանիչներից, զորավարժությանը մասնակցել էին Poseidon P-8A հետախուզական ինքնաթիռ, չորս F-16 կործանիչ, ինչպես նաև KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռը և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը:
«Այս ռազմաուսումնական գործողության ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ անցկացրած համատեղ գործողությունները թույլ տվեցին իրականացնել ճիշտ ժամանակին և իրականին մոտ վարժանքներ՝ Սևծովյան տարածաշրջանի ծովային հատվածում ԱՄՆ-ի գործելու պատրաստվածության ամրապնդման համար»,- հայտնել է Վեցերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Յուջին Բլեքը:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զորավարժությունը տեղի է ունեցել միջազգային ջրերում և օդային տարածքում: Միևնույն ժամանակ USS Porter ավիակիրը և Poseidon P-8A հետախուզական ինքնաթիռները Sea Breeze 20-րդ զորավարժություններին մասնակցելուց հետո ներկայում գործունեություն են ծավալում Սև ծովում:
Սև ծովում ուկրաինա-ամերիկյան Sea Breeze - 2020 զորավարժությունն անցկացվել է հուլիսի 20-ից 27-ը: Զորավարժություններին ներգրավված էին ինը երկրներից շուրջ 2 հազար զինծառայող, այդ թվում՝ ավելի քան 20 նավ, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վրաստանից բացի Sea Breeze-ին մասնակցում էին Բուլղարիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իսպանիայից և Թուրքիայից ժամանած զինծառայողները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց