Պատրիարք Կիրիլը իր հարստության մասին լուրերը զառանցանք է անվանում
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հորդորել է չհավատալ քահանաների հարստության մասին լուրերին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Պատրիարքի, նման «սարսափելի բաներ» են տարածվում, որպեսզի մարդիկ դադարեն հավատալ եկեղեցու ծառայողներին: Պատրիարքն ավելացրել է, որ նման լուրերի մեջ «նույնիսկ ճշմարտության կաթիլ չկա»:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ ոչ միայն աշխարհիկ մարդիկ են ենթարկվում նման գայթակղության: Որպես օրինակ նա պատմել է, որ մի անգամ մի եպիսկոպոս իրենից ֆինանսական օգնություն է խնդրել՝ վկայակոչելով այն փաստը, որ պատրիարքի կարողությունը, իբր, կազմում է 6 միլիարդ դոլար։