Քաղաքական 19:06 03/08/2020 Արցախ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ 

Նիստի  օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր,  որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ  նախագիծը  մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի  ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100  մլն դրամով՝  պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ  ԱՀ  նախագահի  տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ  650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Այնուհետև երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։

Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ 

Երկրի ղեկավարը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և  զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:58
«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս». Արթուր Ալեքսանյան
«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս»,-Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանանց դավաճանության պատճառը պարզվում է շատ հասարակ է՝ նրանց ընդամենը պետք են ռոմանտիկա, կիրք. Էրիկ Անդերսոն
Սիրեկան գտնելու համար նախատեսված ծառայություններից մեկն ուսումնասիրելով՝ բրիտանացի գիտնականնները պարզել են, թե ինչու են կանայք դավաճանում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա. Մարուքյան
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Վլադիմիր Ավագյանին: Երկրի ղեկավարի մոտ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը
Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ...
Աղբյուր` Panorama.am
19:24
Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
«Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր 23։00-ին...ամեն ինչ շատ արագ են կատարում»,-այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:23
Այն պնդումը, թե ծերության ժամանակ սեքս չկա, միայն կարծրատիպ է. Դեվիդ Լի
70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մեկ երրորդը վարում է ակտիվ սեռական կյանք: Սա ցույց են տվել 7000 մարդու շրջանում արված հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ովքե՞ր են Հանրային ՀԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար երկրոդ փուլ անցել
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից
«Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը`...
Աղբյուր` Panorama.am
18:58
Խունդկարյանի օգտին քվեարկած երկուսից մեկն ինքն է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին և ազգաբնակչությանը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է.  «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Կորոնավիրուսի մահվան թվերի հետևում ճակատագրեր են
Առողջապահության նախարարության կողմից ամեն օր հրապարկվող վիճակագրական տվյալները կորոնավիրուսով նոր վարակվածների ու,  որ առավել սարսափելի է,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ես մասնակցել եմ քվեարկությանը և իմ դիրքորոշումը հայտնել եմ. Շաթիրյան
«Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն 9-ից 5 ձայն։ Ես մասնակցել եմ քվեարկությանը և...
Աղբյուր` Panorama.am
18:17
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
ՍԴ աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկության արդյունքում, առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:15
12 կազմակերպությունում հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ինձ մոտ վրդովմունք է առաջանում, երբ վարչապետն ասում է ինչ-որ բաներ, որոնց չի տիրապետում. Լարիսա Ալավերդյան
«Թող չթվա, որ դա փոքր խնդիր է, օրինակ, ռազմական գործողությունների համեմատ։ Դա այդպես չէ։ Հենց հասարակության քայքայումը, հենց ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
18:03
Հոկտեմբերի 8-ի հանրահավաքից շատերի շաքարը բարձրացել է մինչև երկինք. Գևորգ Պետրոսյան
«Ինձ որևէ գործողություն հայտնի չէ, որևէ քայլ  իմ հանդեպ դեռ չի արվել, բայց ոչինչ չի բացառվում, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի...
Աղբյուր` Panorama.am
17:56
ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ. Սևակ Հակոբյան
«Ալիևն ասում է, որ վերելակում Նիկոլը խնդրել է սահմանին չկրակել ու իրեն ժամանակ տալ, մինչև երկրի ներսում հարցերը լուծի, հետո Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԲՀԿ, ՀՅԴ և«Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների բողոքի քննությունը հետաձգվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Շենգավիթի նստավայրում, քննում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:32
Փաշինյանը չհերքեց ոչ մի միտք, և դրանով իսկ հաստատեց այն, ինչ ասվում է թշնամու կողմից. Հովհաննես Հարությունյան
 «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է.  «Նիկոլը հաստատեց վերջին օրերին...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արփինե Հովհաննիսյան. Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչին մարդիկ ուզում էին չհավատալ
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգե՜լի հերոսական...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տիգրան Աբրահամյան. Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ինչպե՞ս են կացության կարգավիճակ ստանում Լիբանանից եկող քաղաքացիները
Օտարերկրացիները Հայաստանում իրենց կացությունը օրինականացնելու համար պետք է դիմեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից...
Աղբյուր` Panorama.am
16:53
«Պարզվեց այնքան էլ բարի չեմ». Իմքայլական պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով
Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:33
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին`...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ոստիկանություն. Չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}