Քաղաքական 13:46 03/08/2020 Հայաստան

Ոստիկանության հեղինակության համար ես շատ դեպքերում ամաչում եմ. Սայաթ Շիրինյան

«Անարդյունավետ աշխատանքի պատճառով կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը և հավելեց, որ վերջին ժամանակահատվածում իշխանությունները փորձում են ձախողումները բարդել ժողովրդի վրա:

Բանախոսը նկատեց՝  ՀՀ երկրորդ նաագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում շեշտել է, որ Հարավային Կովկասում հայի նման կազմակերպված ազգ գոյություն չունի, իսկ գործող վարչապետը փորձում է հակառակը ապացուցել:

Շիրինյանը հայտնեց, թե դա այն դեպքում, երբ մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվել էր կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը, իշխող ուժը մինչև մարտի 12-13-ը շարունակում էր իր «Այո»-ի քարոզչությունը:

«Քանի որ իշխանությունները սևեռված էին իրենց կպչուն մտքերին, որպեսզի Սահմանադրական դատարանը բռնազավթեին»,- հավելեց ոստիկանության գնդապետը:

Վերջինս կասկածի տակ դրեց պաշտոնական տեղեկատվությունը և պնդեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցը հայտնել էր՝ դեռ հունվարի վերջին և փետրվարի սկզբին հիվանդանոցում պայքարում էին կորոնավիրուսի դեմ:

Սայաթ Շիրինյանը պնդեց, որ իշխանությունները իրենց գործը հեշտացնելու համար ոտնահարում են քաղաքացիների իրավունքները՝ դրսում, կամ մեքենաների մեջ նույն ընտանիքի անդամներին ստիպելով դիմակներ կրել:

«Ոստիկանության հեղինակության համար ես շատ դեպքերում ամաչում եմ: Խայտառակություն է, երբ որ ոստիկանը, հաղթանդամ տղամարդը երիտասարդ աղջիկների, կանանց ձեռքերը ձեռնաշղթաներով բերում են ոստիկանության բաժանմունքներ»,- հայտարարեց գնդապետը։

Սայաթ Շիրինյանը կասկածի տակ դրեց և զավեշտալի համարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի, հուլիսյան իրադարձություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել:

Նրա խոսքով Հայաստանի իշխանությունները չեն մասնակցել նաև այլ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում միջհամայնքային լարվածության թուլացմանը և միայն մեր հայրենակիցների հեղինակության և կապերի շնորհիվ հնարավոր է եղավ այն վերացնել:

Բանախոսը պնդեց, որ երբ հուլիսյան լարվածության պատճառով ՌԴ-ում անվտանգության խորհրդի նիստ էր գումարվել, Հայաստանից որևէ զանգ չի եղել, ինչից ենթադրեց, որ գործող իշխանությունների հարաբերությունները վերջինիս հետ լավ չեն՝ հակառակ իշխանությունների պնդումների:

Սայաթ Շիրինյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ այն անվանելով կառուցողական և լուրջ վերլուծությամբ հագեցած: Գնդապետի խոսքով, ՀՀ երկրորդ նախագահը լուծման ճանապարհ է ցույց տվել, որն ուղղված է խելացի, Հայաստանի ներկա իրավիճակով մտահոգված մարդկանց։

Նկատելով, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթին բովանդակային պատասխան տալու փոխարեն, հնչած արձագանքները տեղափոխվել են անձնական վիրավորանքի դաշտ՝ Շիրինյանը անհրաժեշտ համարեց նույն կերպ պատասխանել դրանց:

Մասնավորապես, պատասխանելով Արամ Զավենի Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը չի համբուրել իրեն մոտեցված խաչը՝ Սայաթ Շիրինյանը հռետորական հարցադրում ուղղեց. «Այն որ Ձեր ընտանիքում Տիգրան Նաղդալյանի սպանության պատվեր իջեցնելու հարցն էիք քննարկում, պատվեր իջեցնելուց առա՞ջ գնացիք խաչը համբուրելու, թե՞ Տիգրան Նաղդալյանին սպանելուց հետո»:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին կոշտ անդրադարձած ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ էլ հայտարարեց, որ աղետի գոտուն ուղարկված միջոցների թալանը նրան է վերագրվում, որին չի պատասխանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, տուժել 31 անձ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն...
Աղբյուր` Panorama.am
23:07
Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
22:45
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը՝ ապաստարանից. «Մենք կկռվենք էլ, կապրենք էլ ու կարարենք էլ»
Հայ դաշնակահար։ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը գրում է. «Իմ թանկագին 90-ամյա պապս՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանը, ով Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:37
Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը
ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա
«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չեն ունեցել։ Լայնածավալ մարտական գորոծողություններ են ընթացել նույն տարածքներում՝ հիմնականում Օմարում,...
Աղբյուր` Panorama.am
22:34
Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների տվյալները։  Զոհվածների թվում մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:54
Արցախի նախագահ. Մարտական ընկերներս խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հարգելի ՛ հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
21:44
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության գոտուց դուրս հանել վարձկաններին ու ահաբեկիչներին
ՌԴ ԱԳՆ  տեղեկատվության դեպարտամենտը տարածել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օտարերկրյա վարձկանների տեղափոխման...
Աղբյուր` Panorama.am
21:38
«Լեռնային Ղարաբաղը կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»». Սլոբոդան Սամարջիայի անդրադարձը
«Политика» թերթում հրապարակվել է Սլոբոդան Սամարջիայի «Պատերազմը  Լեռնային Ղարաբաղում սրվում է»...
Աղբյուր` Panorama.am
21:33
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և...
Աղբյուր` Panorama.am
21:22
Արցախում հանդիպել են նախկին նախագահները
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության երեք նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Շնորհակալ եմ ձեզ, տղե՛րք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանն այսօր հանդիպել է արցախյան շփման գծում հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողներին։ «Րոպեներ առաջ...
Աղբյուր` Panorama.am
21:10
Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ Ադրբեջանի կողմից շփման գծում վարձկաններ օգտագործելու և այլ դեպքերի առթիվ
2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով`...
Աղբյուր` Panorama.am
21:07
Ադրբեջանական ապատեղեկատվության աբսուրդ օրինակներից
«Ադրբեջանական կողմը երեկ սերբ դերասանի նկար է գցել ու գրել, որ հայկական կողմի վարձկան է, սերբ դերասանը ստիպված անձամբ է հերքել այդ լուրն...
Աղբյուր` Panorama.am
20:51
Էմոցիոնալ առումով ես Հայաստանի կողմից եմ. Պոզներ
Շատերն ինձ խնդրում են խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, շատ հայեր ինձ հարցնում են այդ մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:49
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. նախարար
Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:...
Աղբյուր` Panorama.am
20:33
Այսօր հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:...
Աղբյուր` Panorama.am
20:29
ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բոլորն էլ գիտակցում են՝ Թուրքիան այս տարածաշրջանում չարիք է դարձել.Արցախի ԱԺ պատգամավոր
«Քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հավանաբար Էրզրում-Կարս հատվածում է գտնվում թուրքական հրամանատարությունը. Հովհաննիսյան
Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է առայսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները
ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է օրվա ընթացքում Ադրբեջանի կրած կորուստները
Օրվա ընթացքում թշնամին կրել է 130 մարդկային կորուստ, ունեցել 200 վիրավոր, կորցրել 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 սմերչ, 11 ԱԹՍ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոբ Ֆեյսբուքի իր էջում գրում է.«Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկն ում այս պատերազմն անմասն է...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով. Զախարովա
Զախարովայի կարծիքով, միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում։
Աղբյուր` Panorama.am
19:23
«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Տեղեկացնում են ցանցից։ «Ընդգծենք...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մնացականյաը և Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը տարածաշրջանում
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՀՀ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզական Հանրապետության և Ղազախստանի ԱԽ քարտուղարների հետ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ադրբեջանական դիրքի գրավումը` տեսանյութով
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արցախի զինուժը գրավում հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}