Իրավունք 11:39 03/08/2020 Հայաստան

Հայկական պետհամարանիշով մեքենա ունեցող ռուսաստանաբնակ հայերը կարող են Հայաստանից պահանջել ավելի քան 3 մլրդ դոլար հատուցում. փաստաբան

Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև, որի հետ համեմատած Ամուլսարի հանքի խնդրի հետևանքով առաջացող տույժը կարող է նույնիսկ թեթև թվալ: Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ մոսկովաբնակ փաստաբան Ալեքսան Խոնդկարյանի հետ զրույցից հետո։ Վերջինը զբաղվում է ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի շահերի պաշտպանությամբ:

«Պարզվում է, դա միայն առաջին հայացքից է, թե խնդիրը ներռուսաստանյան է:
Խնդիրը շուտով դառնալու է հայաստանյան, իսկ դրա հնարավոր ֆինանսական հետևանքները պարզապես կլինեն աղետալի:

Եվ այսպես, ըստ Խոնդկարյանի, խնդրի արմատը հայկական մաքսատան և ճանապարհային ոստիկանության մոտեցումների մեջ է: Առաջինը իրավունք չուներ ավտոմեքենաները մաքսազերծել ՌԴ քաղաքացիների անվամբ, իսկ մյուսը նրանց տրամադրեր սեփականության վկայական և տեխանձնագիր միայն Հայաստանում կեցության ինչ-որ տեղեկանքի վրա և բացի այդ, թույլ տալ ազատորեն ավտոմեքենաները հանել Հայաստանի տարածքից դուրս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու անձնական օգտագործման ապրանք: ՌԴ քաղաքացիների համար պետք է գործեր ԵԱՏՄ մաքսատուրք, ոչ թե մինչև 01.01.2020թ. գործող հայկականը:

Եթե ՌԴ-ն այս մոտեցումը որդեգրի ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, ապա նրանք կամ պետք է արագորեն վերադարձնեն այդ ավտոմեքենաները Հայաստան, ինչը անիմաստ է, քանի որ դրանք դժվար թե այստեղ իրացվեն, կամ էլ լրացուցիչ մաքսազերծեն ՌԴ-ում: Վերջին դեպքում, սեփականատերերը կարող են Հայաստանից պահանջել հատուցել պատճառված վնասը, օրինակ ԵԱՏՄ դատարանում՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ: Այստեղ առաջ է գալիս թվաբանությունը: Հայաստանից ՌԴ արտահանվել է 300 հազարից ավել ավտոմեքենա, և ՌԴ-ում դրանց լրացուցիչ մաքսազերծումը նվազագույնը արժի 1 միլիոն ռուբլի (կան շատ ավելի թանկ դեպքեր, բայց հիմք ընդունենք նվազագույնը) և տեսականորեն Հայաստանը կարող է հատուցել այդ մարդկանց նվազագույնը 3 ՄԻԼԻԱՐԴ 500 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ դոլար!!!!!!

Պարզվում է նաև, որ մեր թավշյա, ժողովրդական կառավարությունում այս մասին քաջատեղյակ են և նույն խնդրի շուրջ փորձել են պայմանավորվել Ղազախստանի հետ, որտեղ հիմա հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները վերցնում են ժամանակավոր հաշվառման, թեպետ կան որոշակի խնդիրներ

: Հաշվի առնելով ՌԴ հետ սրանց «փայլուն» հարաբերությունները, դժվար թե կարողանան պայմանավորվել, իսկ ֆինանսական տույժերի հեռանկարը դառնում է ավելի քան իրական: Մտահոգիչ է, որ կառավարությունը լուռ է, իսկ քանի որ մաքսայինը ղեկավարում են յուրայիններ, դե հիշեք օրինակ Վորոնեժի ծխախոտի պատմությունը, այդտեղ էլ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում:

Հ.Գ. Ինքս խորությամբ խնդիրը դեռ չեմ ուսումնասիրել, բայց պատճառ չունեմ չվստահելու Խոնդկարյանին, ով խնդրին տիրապետում է խորությամբ և ում արդեն օնլայն դիմել է շուրջ 6000 ավտոմեքենայի սեփականատեր:

Հ.Հ.Գ. Հուսամ, Հայաստանի ՊԵԿ-ը կփորձի ներկայացնել իր դիրքորոշումը հարցի շուրջ և այն չի լինի «Сам дурак» մակարդակի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:24
«Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ`...
Աղբյուր` Panorama.am
19:20
ԵԽԽՎ-ն պատրաստ է նպաստել Մինսկի խմբի ձևաչափով խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը․ հայտարարություն
«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկմամբ և դրանց սրմամբ, ինչը ռիսկի տակ է դնում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Խնդրում եմ, համաձայնեցրեք ձեր գործողությունները.Վարազդատ Կարապետյան
յսօր կառավարությունը ստեղծել է հրատապ խնդիրները համակարգելու մեխանիզմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
19:01
ՀՀ ՄԻՊ-ն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումների մասին զեկույց է ուղարկել ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը տարածել է հայտարարություն, որում ասվում է.«Խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 27-ին մեկնարկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
ՀՀ դեսպան. Բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն...
Աղբյուր` Panorama.am
18:43
Քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Արսեն Թորոսյանն Արցախում է
Մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ։ Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում  նշեց  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը
Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՊԵԿ. բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով
Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել...
Աղբյուր` Panorama.am
18:10
Զե՛րծ մնացեք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած արտաքին միջամտությունից. ԵՄ
Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեէսկալացիան և խուսափել հակամարտության...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պլանային ջրանջատում Արմավիր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՄԻԵԴ-ը հաղորդագրություն տարածեց՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ ՄԻԵԴ-ն այսօր Հայաստանից ստացել է Ադրբեջանի դեմ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԱԳՆ խոսնակը՝ Արցախի անկախության հնարավոր ճանաչման մասին
«Զարմանալի չէ, որ այս  ընթացքում հանրության շրջանում շատ է խոսվում Արցախի Հանրապետության ճանաչման գործիքակազմը կիրառելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Կարգո» ՍՊԸ-ն դադարացնում է Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները
Միջազգային բեռնափոխադրող «Կարգո» ՍՊԸ-ն որոշում է կայացրել դադարացնել Թուրքիայից իրականացվող բեռնափոխադրումները։ Այս մասին նշված...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բոլոր մուտքերը դեպի Խոսրովի անտառ ժամանակավորապես դադարեցվել են
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա.Մազմանյանի գրության համաձայն...
Աղբյուր` Panorama.am
17:42
Աննա Նաղդալյան. Կան անհերքելի ապացույցներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները
«Հայաստանի դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մենք սովորել ենք պաշտպանել մեր հողը..., հայը ռազմիկների ազգ է. Մարիամ Մերաբովա
Իմ սիրելի ընկերներ, ես ծայրաստիճան անհանգստացած եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: Պատմական անավարտ խնդիրների բավականին...
Աղբյուր` Panorama.am
17:35
Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. Զոհրաբ Մնացականյան
«Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը...
Աղբյուր` Panorama.am
17:20
ՊՆ. Հարավային ուղղությամբ համեմատաբար հանգիստ է
Արցախա-ադբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ըստ էության, շարունակվում են մարտական գործողությունները։ Լրագրողների հետ ընթացող ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ինչպե՞ս թիրախավորված և ճիշտ օգնել Արցախին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ինչպես ճիշտ և թիրախավորված աջակցել Արցախին։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Եթե...
Աղբյուր` Panorama.am
16:59
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ
Գորիսի  բժշկական կենտրոնը ծառայում է որպես տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է թե շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ղարաբաղը տապալել է թուրքական լիրան․ Lenta.ru
Թուրքական լիրան իջել է պատմական ցածր մակարդակի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին: Մոսկվայի ժամանակով ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:52
ԱԱԾ. Հակառակորդը կարող է ֆեյսբուքյան գրառումներն օգտագործել սադրանքների համար
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Բելառուսը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Շարժական կապի օպերատորներ. Առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը
Հայաստանի շարժական կապի 3 օպերատորները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք և մեր...
Աղբյուր` Panorama.am
16:39
«Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը
Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների՝ օրերս տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով Ամերիկյան կինոակադեմիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}