«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Շուշիում վիրավոր ազատամարտիկի համար բնակարան է ձեռք բերվել
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշիի Ազատամարտիկների 6/22 հասցեում գտնվող բնակարանի շահառուն վիրավոր ազատամարտիկ Ցոլակ Գաբրիելյանի ընտանիքն է, փոխանցում են «Թուֆենկյան» հիմնադրամից։
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արցախյան ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Վիրավոր զինվորների բնակարանային ապահովման» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին:Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր շրջաններում ապրող 16 ընտանիքներ արդեն իսկ ունեն վերանորոգված կամ վերակառուցված բնակարանային ապահով պայմաններ. ևս երկու բնակարան ընթացքի մեջ է:
«Համագործակցելով պետական մարմինների հետ, հիմնադրամը փորձում է գտնել վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ, ովքեր խիստ օգնության կարիք ունեն: Այս տարի մեկ բնակարան ենք գնել Ստեփանակերտում ապրող վիրավոր ազատամարտիկի համար, որի երեխան լուրջ առողջական խնդիրներ ունի: Մեկ բնակարան էլ հիմքից կառուցում ենք Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում: Համոզված ենք, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ գնահատում և վերարժևորում ենք ազատամարտիկների կատարած հայրենանվեր սխրանքները»,- նշել է Հ. Սարգսյանը:
Ցոլակը վիրավորվել է երեք անգամ. վերջին անգամ 1992 թվականին Նարեշտարում՝ ստանալով բերկորային վնասված գլխի հատվածում: 2015 թվականին ուռուցք է հայտնաբերվել կոկորդում՝ ձայնալարերի մոտ. վիրահատությունից հետո առաջացել է խոսելու խնդիրը:
Ռիմա և Ցոլակ Գաբրիելյաններն աշխատում են «Արցախգազ» ՓԲ ըն կերության Շուշիի մասնաճյուղում, իսկ երկու որդիները ծառայում են զինված ուժերում՝ որպես ժամկետային զինծառայողներ: