25 տարեկանի տեսք ունեցող 53 տարեկան տղամարդը բացահայտել է «հավերժական երիտասարդության» գաղտնիքը
Հոլանդացի Էդսոն Բրանդաոն «Unilad» պարբերականին պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում կարողանում մի քանի տասնամյակով ավելի երիտասարդ տեսք ունենալ:
«Մարդիկ միշտ զարմանում են, երբ իմանում են, որ ես 53 տարեկան եմ: Բոլորը կարծում են, որ ես 25 տարեկան եմ»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ խոստովանել է տղամարդը:
Բրանդաոն պնդել է, որ նա երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը, և նրա տեսքը առողջ ապրելակերպի արդյունք է:
Նա հավատարիմ է հատուկ դիետային՝ չի ուտում տապակած և պահածոյացված սնունդ, ինչպես նաև խուսափում է շաքարի օգտագործումից:
Տղամարդը այս ամենը համատեղում է ֆիզիկական մարզումների հետ: Նա խմիչքներից նախընտրում է հանքային ջուրը՝ օրական խմելով մոտ երկու լիտր:
Բրանդաոն նաև շեշտել է, որ ինքը կյանքում երբեք չի ծխել և թմրանյութեր չի օգտագործել: