Ձմերուկի միջազգային օրն է
Օգոստոսի 3-ին տարբեր երկրներում նշում են ամենահամեղ բանջարեղեններից մեկի՝ ձմերուկի օրը (Watermelon Day), գրում է Calend.ru-ն։
Ըստ աղբյուրի, բանջարեղենի սպառման ծավալով Ամերիկան զբաղեցնում է առաջին տեղը: Այդտեղ ձմերուկը ամառային պիկնիկների նույնքան անհրաժեշտ ատրիբուտ է, որքան հայտնի հոթ-դոգը։
ԱՄՆ-ում ցանկացած հավաքույթ անցկացվում է ձմերուկի «ուղեկցությամբ»։
Նշվում է, որ հայտնի չէ, թե ով և երբ է սկսել տոնել համեղ բանարեղենի օրը, սակայն այն դրանից չի կորցնում իր հայտնիությունը՝ տարեցտարի ավելի շատ աջակիցներ հավաքելով:
Ձմերուկը բանջարաբոստանային, դդմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Պատմաբանները համարում են, որ ձմերուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։