Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համարժեք գնահատականի․Ծառուկյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին։
«Հայաստանի եզդիական համայքն այսօր ոգեկոչում է 6 տարի առաջ Իրաքի հյուսիսում՝ Սինջար քաղաքում զոհված իրենց հայրենակիցների հիշատակը:
Որպես 1915 թվականի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք որևէ դեպքում չենք կարող անտարբեր լինել եղբայրական եզդի ժողովրդի կորստի ցավի ու վշտի նկատմամբ: Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համարժեք գնահատականի, որևէ նմանատիպ հանցագործություն չպետք է անպատիժ մնա: Մեր երկրում որպես լիիրավ քաղաքացիներ ապրում են հազարավոր եզդիներ և նրանց նկատմամբ կատարված քաղաքական, պատմական, ռազմական անարդարությունն ու ոճրագործությունը պետք է հստակ գնահատական ստանան:
Սիրելի՛ եզդի քույրեր և եղբայրներ, կիսում եմ ձեր վիշտը և թող որ այլևս երբեք որևէ ազգ չառնչվի նմանատիպ ոճրագործության: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,-նշել է Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները