Կիևում բանկը գրաված ահաբեկիչը պահանջում է 40 հազար գրիվնա
Կիևի «Լեոնարդո» բիզնես կենտրոնում, որը գտնվում է Բոգդան Խմելնիցկի 17/52 հասցեում, տղամարդը մարդկանց է պատանդ վերցրել: Ահաբեկիչը պնդում է, որ իր պայուսակում ռումբ կա:
«Ստրանա ուա»-ի փոխանցմամբ, այդ մասին Facebook- ում հայտնել է ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել այն բանից հետո, երբ տղամարդը մտել է «Լեոնարդո» բիզնես կենտրոնի բանկի տարածք՝ Վլադիմիրսկայա և Խմելնիցկի փողոցների անկյունում, ասելով, որ իր պայուսակում ռումբ կա, և պահանջել է ոստիկանություն կանչել: Այժմ իրավապահները բանակցում են նրա հետ:
«Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, «Ունիվերսալ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը (Շևչենկոյի շրջան,«Լեոնարդո»բիզնես կենտրոնի տարածք) զանգահարել է ոստիկանություն և ասել, որ մոտ 35 տարեկան անհայտ տղամարդը մտել է գրասենյակ և ասել, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա և խնդրել է զանգահարել ոստիկանություն: Բանկային հաստատության աշխատակիցները լքել են տարածքը, իսկ վարչության պետը իր ազատ կամքով մնացել է»,- գրել է Գերաշչենկոն:
Նրա խոսքով ՝ մեկնարկել է ոստիկանության հատուկ «Որոտ» գործողությունը:
«Ոստիկանական ներկայացուցիչները սկսել են բանակցություններ վարել ահաբեկչի հետ և նրան առաջարկել են հանձնվել»,- ասել է ՆԳ փոխնախարարը:
Գերաշչենկոն Կիևի բնակիչներին և քաղաքի հյուրերին խնդրել է ժամանակավորապես շրջանցել Խմելնիցկի և Վլադիմիրսկայա փողոցների խաչմերուկի տարածքը:
Ավելի ուշ «Լեոնարդո» բիզնես կենտրոնի մոտ աշխատող լրագրողները և բանկից դուրս եկած աշխատակցուհին հայտնել են, որ բանկ ներխուժած քաղաքացին պահանջում է 40 հազար գրիվնա (14000 դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին