Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան
Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի չարտերային չվերթներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.
✔️Մոսկվա - Երևան - 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
✔️Կալուգա - Երևան - 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
✔️Մոսկվա - Երևան - 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։
Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։
Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռ․, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռ․։
Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան