Գիշերը հրավառություն կատարած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության
Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանություն են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք օգոստոսի լույս 2-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ոստիկանության ծառայությունների առաջնային ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների և իրավախախտումների կանխումը։ Ինչպես նախորդ ուժեղացված ծառայության, այնպես էլ այս դեպքում Երևանի բոլոր վարչական շրջաններում պատշաճ պահպանվել է հասարակական կարգը։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ լուրջ միջադեպ տեղի չունեցավ։
Ծառայության ընթացքում հայտնաբերվել է մի երիտասարդ, որը գիշերային ժամերին խախտել է լռության կանոններըն ու հրավառություն էր իրականացրել։ Նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները ևս հայտնաբերվեցին։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։