Քաղաքական 11:31 03/08/2020 Տարածաշրջան

Ռիչարդ Հոգլանդ․ Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք

Այս բախումների հիմնական տարբերությունն այն է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, այլ Հայաստան Ադրբեջան միջազգային սահմանին։ Իսկ ինչու է դա հենց հիմա տեղի ունենում, կարծում եմ սա հիմնական հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Այս մասին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։

Դեսպանը նշում է, որ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառներն այս պահին, որ տեղի ունեցավ ռազմական բախում՝ չնայած կորոնավիրուսին, այնուամենայնիվ դժվար է այն ներկայացնել որպես պատահական միջադեպ, քանի որ եթե լիներ այդպիսին, ապա հնարավոր էր անմիջական կապ հաստատել ու հարթել միջադեպը, ինչը տեղի չունեցավ։

«Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն Կովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա նաև կարող է լինել հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,-ասում է Հոգլանդը։

Մինսկի խմբի կողմից իրավիճակի լարումը թույլ չտալու, նրա դերակատարման հետ կապված Հոգլանդը նշում է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Այս պահին նրանք չեն կարող իրականացնել դիտորդական առաքելություն զինված գոտում։ Այսօրվա իրավիճակը տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք»,-ասում է դեսպան Հոգլանդը։

Իսկ թե տարիների ընթացքում որքանով է արդյունվետ գործել Մինսկի խումբը, դեսպան Հոգլանդն ասում է, որ իր անձնական տեսակետն է, որ ամենալավ մտադրության դեպքում էլ առանց ներգրավված կողմերի լիակատար աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի նման մեծ տերության աջակցության, Մինսկի խումբը պարզապես չի կարող լուծել այս խնդիրը։

«Գոյություն ունեն ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի»,- ասում է Հոգլանդը։

Ռուսաստանի դերի հետ կապված դեսպանը նշում է, որ իր կողմից շատ անպատասխանատու կլինի ասել, որ Ռուսաստանն այս հակամարտության պատճառն է, սակայն եթե մի փոքր հետ կանգնենք, կտեսնենք մի շարք հանգամանքներ։

«Առաջին հերթին երբեք չպետք է մոռանալ, որ Խորհրդային միության փլուզումը 20-րդ տարի ամենամեծ աղետն էր, Պուտինն ասում է, որ միության նախկին հանրապետությունները, ենթադրում եմ նաև Հայաստանն ու Ադրբեջանը, ՌԴ ազդեցության գոտում են, ուր առկա են նաև չլուծված հակամարտություններ։ Իմ անձնական տեսակետն է, որ եթե ՌԴ-ն իսկապես ցանկանար լուծել այս խնդիրը, ապա հավանաբար ավելի ակտիվ միջոցներ կձեռնարկեր»,- ասում է դեսպանը։

Այս կոնֆլիկտում Թուրքիայի ակտիվության, նրա շահերի հետ կապված ԵԱՀԿ նախկին համանախագահն ասում է, որ ինքն անձամբ չի լսել որևէ զեկույց Թուրքիայի ուղղակի ներգրավման մասին, և բոլորը գիտեն, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտ դաշնակիցներ են, բայց Հայաստանն ու ՌԴ-ն ևս սերտ դաշնակիցներ են։

«Փոխզիջման հանարվոր է հասնել միայն այն դեպքում, երբ երկու կողմերի ղեկավարները՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարեն, որ ժամանակն է եկել լուծելու խնդիրը։ Բայց, ցավոք, երկու կողմերն էլ խնդիրը դիտարկում են որպես իշխանությունը պահելու միջոց։ Կողմերն ամբողջ աշխարհում ունեն համայնքներ, որոնք ունեն պետական դիրքորոշումից ավելի կոշտ դիրքորոշում, ինչը մենք տեսանք Լոս Անջելեսում, Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումները,  ինչը վերածվում է ավելի խոշոր միջազգային խնդրի»,-ասում է դեսպանը։
Թուրք-ադրբեջանական, ռուս-հայկական զորավարժությունների հետ կապված դեսպանն ասում է, որ դրանք վտանգավոր են, քանի որ ազդակներ են ուղարկում, որ որ մի կողմ պատրաստ չէ փոխզիջման և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերաբերյալ դեսպան Հոգլանդը նշում է, որ  ունի անձնական տեսակետ և ասում, որ չի կարծում, թե Մինսկի խումբը երբևէ կկարողանա լուծել այս խնդիրը, քանի դեռ երկու կողմերը չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն։

«Ուստի ո՞րն է մյուս ճանապարհը․ Մադրիդյան սկզբունքները, Լավրովի ծրագիրը մերժվեցին այս կամ այն կողմից։ Ես անձամբ կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, այդ դեպքում երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասում է Հոգլանդը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}