Իսրայելցի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին պայթյունը կանխելու մասին
Իսրայելի զինված ուժերը հաղորդել են Սիրիայի հետ սահմանին զինյալների կողմից պայթուցիկ նյութեր տեղադրելու փորձի կանխման մասին: Տեղեկատվությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք հենց նոր խափանել ենք չորս զինյալների կողմից Իսրայելի և Սիրիայի միջև սահմանային արգելապատնեշի վրա պայթուցիկներ տեղադրելու փորձը»,- թվիթերում գրել է Իսրայելի պաշտպանական բանակը:
Նշվում է, որ ցամաքային զորքերը և օդուժը կրակ են բացել ջոկատի ուղղությամբ և արձանագրվել է թիրախի խոցում:
«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի և Սիրիայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը դնում ենք սիրիական ռեժիմի վրա»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: