Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է Լիդիանի սեփականությունը, Ազիզյանն ի պատասխան նշեց․
«Ոչ, հասարակական կարգն ենք պահպանում։ Եկել ենք դեպքի վայրի պաշտպանություն ենք իրականացնում»։
Այնուհետև, ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ քանի կա վիճելի հարց՝ տարածքների ճշգրտման, ապա հանդես են գալիս հետևյալ պահանջով․
«Մեր պահանջն է վագոն տնակները 30մ տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտին։ Հետո մեր անելիքների մասին ինքնաբուխ ձևով կհավաքվենք կհասկանանք։ Հիմա սա է մեր պահանջն ու այստեղ կանգնելու իմաստը»։
Ակտիվիստի խոսքով՝ առաջարկել են պայմանը և սպասում են արձագանքին, իսկ մինչ այդ շարունակելու են պայքարը։ Բացի այդ, «Ամուլսարի պահապանները» պահանջում են Կառավարությունից Ամուլսարի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել։
Նշենք նաև, որ ակտօվստներին մոտեցավ Նարեկ Մալյանը, սակայ սկտիվիստները նրան թույլ չտվեցին խոսել և պահանջեցին հեռանալ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
- Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Ռոմանոս Պետրոսյանն Ամուլսարի խնդրին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում
- «Կանաչ ապագա». Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան