Լուկաշենկո. Ռուսաստանը եղբայրական հարաբերություններ Բելառուսի հետ փոխարինել է գործընկերությամբ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ռուսական կողմը Մինսկի հետ եղբայրական հարաբերությունները փոխարինել է գործընկերությամբ: Նման հայտարարությունը Լուկաշենկոն արել է ժողովրդին ուղղված կոչում։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ Լուկաշենկոյի, Ռուսաստանը միշտ կլինի Բելառուսի մերձավոր դաշնակիցը, չնայած այն հանգամանքին, որ նա փոխարինել է եղբայրական հարաբերությունները գործընկերությամբ ու շեշտել, որ ռուսական կողմն «իզուր է» դա արել։
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում կամ Բելառուսում իշխանափոխությունը չի ազդի դաշնակցական հարաբերությունների վրա, քանի որ «սա անհաղթահարելի գործոն է»: