Ի՞նչ են ուտում տիեզերագնացները «Լուսնի» վրա
Ռուս տիեզերագնացները «Լուսին» թռչելիս իրենց հետ ունենալու են պահածոյացված սնունդ, տաք ջրով պատրաստվող ուտելիքներ, չորացված մրգեր և հեշտ յուրացվող հեղուկներ, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելովով Տիեզերական անձնակազմի սննդի հարցերով պատասխանատու Վիկտոր Դոբրովոլսկիի խոսքը։
«Տիեզերագնացներն ունենում են պատրաստի սառը կերակուրներ` պահածոյացված միս և ձկան նախուտեստներ, չորացրած մրգեր, հրուշակեղեն և հաց, խորտիկներ, կաթնաշոռ, արագ պատրաստվող սնունդ, հյութեր և այլ հեղուկներ», - ասել է Դոբրովոլսկին։
Նա տեղեկացրել է, որ ռուս տիեզերագնացների համար արդեն մշակված են սննդի հետ կապված բոլոր դրույթները։
«Լուսնային» սննդի տարբերակիչ առանձնահատկությունը ռադիոապաշտպանիչ, հակաօքսիդիչ և այլ հատկություններով արտադրանքների առավելագույն օգտագործումն է, քանի որ դրանք նվազեցնում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը մարդու մարմնի վրա։
Նշվում է, որ ռուս տիեզերագնացները նախատեսում են թռչել «Լուսին» 2030 թվականին։