ԱՄՆ-ն կկրճատի Աֆղանստանում ունեցած իր զորակազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կկրճատի ամերիկյան զորքերի քանակը Աֆղանստանում ՝ հասցնելով այն չորս հազարի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք շատ կարճ ժամանակահատվածում զորքերի քանակը կկրճատվենք՝ հասցնելով այն մինչը ութ հազարի, այնուհետև ևս մեկ անգամ կկրճատվենք՝ արդեն հասցնելով չորս հազարի: Այժմ մենք բանակցություններ ենք վարում այդ ուղղությամբ», - ասել է Թրամփը:
Նա հստակ չի նշել, թե երբ է տեղի ունենալու ռազմական զորակազմի կրճատումը: «Շատ շուտով», - շեշտել է Թրամփը՝ հրաժարվելով նշել հստակ ժամկետ:
Հարցին, թե որքա՞ն կլինի Աֆղանստանում ռազմական զորակազմի թիվը ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել է՝ հավանաբար 4-ից 5 հազար։
Փետրվարի վերջին, Քաթարում Միացյալ Նահանգները և աֆղանական արմատական թալիբանները ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության պայմանագիրը, որը նախատեսում է 14 ամսում արտասահմանյան զորքերի դուրսբերում և Աֆղանստանի հետ երկխոսության սկիզբ՝ բանտարկյալների փոխանակման գործարքից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոնը հայտնել է Ռուսաստանի և թալիբների միջև գործարքի ապացույցի բացակայության մասին
- Աֆղանստանի իշխանություններն 3,9 հազար թալիբ են ազատ արձակել
- Ռուսաստանը վճարո՞ւմ է թալիբներին ամերիկացիներին սպանելու համար
- Թալիբների հարձակման պատճառով զոհվել է 7 մարդ