Տնտեսություն 19:52 04/08/2020 Հայաստան

Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ:

Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին: Այս և այլ բիզնես թեմաների մասին խոսել է ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Հարց- Ի՞նչ իրավիճակ էր հայաստանյան բիզնես ոլորտում համաճարակի տարածման սկզբում:

Պատասխան- Սկզբնական շրջանում մենք գործ ունեինք որոշակի խառնաշփոթի հետ, որը, կարծում եմ, կապված էր տեղեկատվության պակասի հետ: Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց որոշ ժամանակ անց սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ, աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։ Այս ամենը մեծապես օգնեց իրավիճակի որոշակի կայունացմանը։ Վարքագծային այս փոփոխությունները դրսևորվեցին բոլորի մոտ՝ և՛ գործատուների, և՛ աշխատակիցների, և՛ հենց հաճախորդների:


Հարց- Ի՞նչ իրավիճակ է այժմ հայաստանյան բիզնես ոլորտում:

Պատասխան- Այս իրավիճակում տնտեսվարողներին պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մեծ խմբի:

Առաջին մեծ խմբում այն ձեռնարկություններն են, որոնք այժմ չեն գործում: Օրինակ՝ այն հյուրանոցները, որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված է արտաքին տուրիզմով: Ներկա փուլում այս կազմակերպություններից ակնկալել, որ ակտիվություն կցուցաբերեն, կարծում եմ, իրատեսական չէ։

Երկրորդ խումբը: Ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնց մոտ նախկինի համեմատ որոշակի անկում արձանագրվել է, բայց այս իրավիճակում առկա ակտիվությունը նրանց թույլ է տալիս ապահովել որոշակի կայունություն:

Եվ երրորդ խումբը: Բիզնեսներ, որոնք չեն տուժել կորոնավիրուսի պայմաններում և, նաև որոշակի աճ են ապահովել: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք իրացման խնդիր չեն ունեցել և չունեն: Վերջիններիս մոտ նույնիսկ աճի տեմպեր է գրանցվել: Եվ, իհարկե, այս բիզնեսները շատ լավ առիթ ունեն ավելի զարգանալու:


Հարց- Պետական աջակցությամբ ծրագրերի մասին: Ի՞նչ դեր ունեցան այս ծրագրերը ներկա իրավիճակում, և ի՞նչ հնարավորություններ են ստանում տնտեսվարողները:

Պատասխան- Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:

Հարց– Ի՞նչ կարելի է սպասել ապագայում:

Պատասխան– Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս դժվարին իրավիճակում ունենք գործընկերներ, որոնք ոչ միայն կարողացել են կայունություն ապահովել, այլև ընդլայնել, հիմնել ու զարգացնել իրենց գործունեությունը։ Մեր պետության և տնտեսության համար շատ կարևոր է բիզնես ոլորտի ադապտացիոն ունակությունների զարգացումը հնարավոր նոր ստեղծվող իրավիճակներում: Օրինակ՝ անհրաժեշտ է ճկունություն բիզնեսի տրանսֆորմացիայի՝ թվային տիրույթ տեղափոխվելու հնարավորությունների մասով։ Մենք էլ՝ մեր հերթին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ ենք մեր գործընկերների հետ քայլ առ քայլ կամ մեծ թռիչքներով առաջ շարժվել։

ԱԿԲԱ Բանկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր գործընկերների կողքին ամուր կանգնած լինելու փաստը։ Մենք ճգնաժամի ի հայտ գալու առաջին օրվանից ինտենսիվ և, որ ամենակարևորն է, անհատականացված մոտեցմամբ արձագանքել ենք մեր բոլոր գործընկերների մոտ ստեղծված խնդիրներին։ Կիրառել ենք լայն գործիքակազմ. համատարած վարկային արձակուրդի տրամադրում, տարբեր տեսակների վճարների չեղարկում, կազմվել են նոր՝ երկարաձգված մարման գրաֆիկներ։ Այս փուլում վարկերի տոկոսադրույքները որքան հնարավոր է տրամադրվել են ցածր շեմով՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ձեռք ձեռքի տված է պետք պայքարել, միասին կառավարել ռիսկերը և, եթե որոշակի դժվարություններ էլ կան, դրանք էլ բաշխել մեր և մեր գործընկերների միջև՝ խնդիրները միասին հաղթահարելու համար։


Պետական աջակցության առաջին ծրագրով տրամադրվող վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերին հնարավոր է դիմել հետևյալ հղմամբ:


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերոբ գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}