«Փաստինֆո». Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
«Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի, նույն ինքը՝ Գռզոյի, կրտսեր եղբոր և թիկնապահի կողմից մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»,-այս մասին գրում է «Փաստինֆո»-ի՝ վկայակոչելով ՔԿ-ից ստացած պատասխանը։
Աղբյուրը հիշեցնում է, ոև միջադեպը տեղի է ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։ 2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նար-Դոս փողոցում գտնվող ՓԲ ընկերության գրասենյակում երկու անձինք, հարվածներ հասցնելով, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով։ Օնիկ Կարապետյանը գործով տուժող է ճանաչվել։
Համացանցում տարածվել էին նաևլուսանկարները՝ նրա նկատմամբ կիրառված բռնության հետեւանքների ապացույցներով։
«Դեպքը ստացավ հանրային մեծ հնչեղություն, առավել ևս երբ այն կապվում էր հայտնի գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անվան հետ, ինչից հետո տուժողն ընդհատակ է անցել և խուսափում է մամուլի հետ շփումներից, իսկ քրեական գործով էլ նախաքննությունն առաջ չի շարժվում, որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակում մոսկվաբնակ գործարարին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Աննա Մկրտչյան. Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել
- Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին