Իրավունք 14:07 04/08/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատավորին մեղադրեց իրենց վրա ապօրինի պարտականություններ դնելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստը մեկնարկեց դատարանի՝ նյութեր տրամադրելու առաջարկի վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշման ներկայացմամբ։

Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը  հիշեցրեց, որ այս գործի նախաքննության ընթացքում, գործով քննիչ Հրաչյա Մուշեղյանի 2018 թ. հուլիսի 30-ի որոշմամբ կալանք է դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա։  Որոշումը փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից բողոքարկվել է դատախազություն, ինչը մերժվել է։

Այնուհետև պաշտպանը բողոք  է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ճանաչել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում քննչի Մուշեղյանի և դատախազ Դոլմազյանի որոշումներով։

Հաջորդ պահանջը վերաբերել է իրավունքների խախտման վերացմանը, այն է՝  գույքի վրա դրված կալանքը, առգրավված փաստաթղթերը, դրամական միջոցները վերացնելու, ինչպես նաև քննիչին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականության մասին։

Ալումյանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հունիսի 7-ի որոշմամբ փաստաբան Խուդոյանի բողոքը բավարարվել է մասնակի։

«Մասնավորապես դատարանն արձանագրել է պարոն Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Միաժամանակ նույն որոշմամբ, մերժել է խախտումը վերացնելու, քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու պարտականությունները սահմանելու պահանջները»,-ասաց Ալումյանը՝ հիշեցնելով, որ խախտումների վերացման պահանջի մերժումը հիմնավորվել էր, թե դատարանը գտնում է, որ մինչ դատական վարույթի ավարտված լինելու պարագայում դրա նկատմամբ միչդատական վերահսկողության կարոգով դիմողի իրավունքների դատական պաշտպանությունը կարող է  իրականացվել միայն իրավունքների խախտումն արձանագրելով, առանց այն վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։

Ալումյանն ընդգծեց, որ քրեական գործը քննողն այս պահին դատարանն է, ապա հիշեցրեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազ Դոլմազյանը կրկնել է նույն հիմնավորումները, որոնք արտահայտել են գործով մեղադրող դատախազները պաշտպանների ներկայացրած միջնորդությունների դեմ առարակելիս։

Փաստաբանը շարունակեց, որ վերաքննիչ դատարանը Դոլմազյանի բողոքը մերժել է, ի թիվս այլ հիմնավորումների, ներկայացնելով նաև հետևյալ պատճառաբանությունը, ըստ որի վարույթ իրականացնող մարմինը անգամ գործով ձեռք բերված փաստական տվյալներով ըստ էության  չի հիմնավորել գույքը փչացնելու, սպառելու, թաքցնելու վտանգը, իսկ վերաքննիչ դատարանի հարցին ի պատասխան դատախազները հայտնել են, որ իրենց այդ դիտարկումը հիմնված է եղել ողջամիտ ենթադրությունների վրա, սակայն դրանք հիմնավորող որևէ փաստական տվյալ չեն ներկայացրել դատարանին։

Որոշման այդ հատվածները Ալումյանն ընդգծել էր դեղինով, որպեսզի դատարանին հանձնելուց հետո դատավորն ավելի հեշտ գտնի մեջբերված տողերը։

Ալումյանն ասաց, որ դատախազների բողոքները մերժվել են, ավելին դատախազությունը հետ է կանգնում իր հայտարարություններից, բերում առարկայազուրկ փաստարկներ։

«Այսպիսով, քննչիի որոշումը, որով կալանք դրվել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա, դատարանների, այդ թվում անձամբ Ձեր՝ ուժի մեջ մտած որոշումներով ճանաչվել է անօրինական, սակայն Դուք պարոն Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու փոխարեն, լայնածավալ քննարկում եք կազմակերպել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք այդ որոշումը պետք է վերացվի, թե՞ ոչ։ Ձեր իսկ անօրինական կողմից ճանաչաված որոշման մասին է խոսքը»,-ասաց Ալումյանը՝ դիմելով Դանիբեկյանին։

Փաստաբանն ընդգծեց, որ դատավորը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքի գնահատման պարտականությունը, և միջնորդության լուծումը դրել է այդ պարտականությունից կատարման կախման մեջ։

«Սա այն պարագայում, երբ քննիչի որոշումն օրինական ուժի մեջ թողնելն այլևս որևէ պարագայում քննարկման առարկա լինել չէր կարող՝ ելնելով դատարանների, այդ թվում նաև անձամբ Ձեր օրինական ուժի մեջ մտած որոշումներից։ Մեզ վրա դնելով գույքի արժեքի գնահատման պարտականությունը, Դուք հակասում եք նաև Քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասին։ Տվյալ դեպքում ակնհայտ է, որ դատարանը ապօրինի կերպով մեզ վրա դնելով որոշակի հանգամանքներ ապացուցելու պարտականությունը՝ կարող է մեր կողմից ներկայացվելիք նյութերն օգտագործել մեր իսկ դիրքորոշումը հերքելու նպատակով, այսինքն դատարանը ըստ էության փորձ է անում կասկածի տակ դնելու այնպիսի հիմնարար իրավունք, ինչպիսին է անձի՝ իր դեմ չվկայելու իրավունքը»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն անցած երեքշաբթի տեղի ունեցած նիստում պաշտպանական կողմից պահանջեց արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել՝  մասնավորապես այդ գույքի արժեքի վերաբերյալ տեղեկանքները, դրանց սեփականության վկայականները և բանկային հաշիվների քաղվածքները։

Մինչ այդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրանց գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու քննիչ Մուշեղյանի որոշումը պատճառաբանված չէ։ Բացի այդ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հոդվածը, որպես պատիժ, չի նախատեսում գույքի բռնագրավում։

Մեղադրող կողմն առարկել էր, նշելով, որ «կալանքի տակ է ապօրինի ձեռք բերված գույքը»։ Ի պատասխան այս պնդմանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր գույքը դա մեկ տուն է, որը նա ստացել է պետության կողմից, և դրամական երկու հաշիվներ, որոնց գումար է փոխանցվել միայն մեկ աղբյուրից՝ ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}