Վագոն-տնակները լավ առիթ են, որպեսզի ժողովուրդը դուրս գա և սպասի վերջնական հարցի պատասխանին․Շ․Բունիաթյան
Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է։ Ջերմուկցիներից, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկա են նաև մեծ թվով ոստիկաններ։
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն անդրադարձավ հետագա քայլերին։
«Որպես կարճաժամկետ պահանջ տեսնում ենք վագոն-տնակների հետ տանելը, այսինքն՝ ստատուս քվոյին վերադառնալը, նոր դրանից հետո բանակցություններ և այլն։ Կարծում եմ վագոն-տնակները լավ առիթ են, որպեսզի ժողովուրդը դուրս գա և սպասի վերջնական հարցի պատասխանին»,-ասաց բնակիչը։
Ինչ վերաբերում է Կառավարության հետ հնարավոր երկխոսությանն,ապա Բունիաթյանն ասաց․«Եթե կառավարությունը բավարարի մեր պահանջները, կարծում եմ բնակչությունն այստեղ լինելու կարիք չի ունենա։ Քանի որ մեր կառավարությունն է, մեր արած հեղափոխության, կարծում եմ կգնանք երկխոսության և կանցնենք փուլային լուծումների»։
Հավելենք, որ «Ամուլսարի պահապանները» պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն-տնակը 30 մետր հեռացվի տեղադրված տարածքից։
Ոստիկանապետը 15 րոպե ժամանակ տվեց՝ ճանապարհն ազատելու համար։
Ի պատասխան մարզի ոստիկանապետի կոչին, ակցիայի մասնակիցներից Շիրակ Բունիաթյանն էլ հայտնեց, որ չեն պատրաստվում տարածքը լքել։
Հարակից հրապարակումներ`
- «Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է
- Շիրակ Բունիաթյան. Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին
- Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը