«Ձկան խանութի» գետնանցումը բարեկարգվում է
«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին:
Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։
Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին