Քաղաքական 14:56 05/08/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. Կորսված ամառ

«Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի»    անդամ   Գեղամ Նազարյան ն իր հոդվածում գրում է.

« Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու և տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել և սկսվեց լուծումների փնտրտուք։

Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ.  առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում և մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ և թատրոններ։

Կարճ ժամանակահատվածում սա պարտադրված էր, բայց կառավարությունը սեպտեմբերին ընդհառաջ պարտավոր էր այդ ժամանակը օգտագործել  լուծումներ գտնելու, տեխնիկապես նախապատրաստվելու համար։ Շրջել ենք տասնյալ դպրոցներով՝ դռները փակ, խոսել ենք բազմաթիվ տնօրենների հետ՝ բացի ձևական շրջաբերականներից ոչ մի ռեալ գործ։ Որպեսզի սեպտեմբերից կրթական համակարգն ինչ-որ լուծման գար, դրա համար պետք էր աշխատել գարնան վերջից, ամռանը։

և մենք արձանագրում ենք, որ սուպեր նախարարա Արայիկ Հարությունյանը տապալել է այդ կարևորագույն գործը։

Դպրոց, քոլեջ, բուհ

Առցանց պարապունքները հասանելի չէին բոլորին, բացի այդ, նման դասապրոցեսները չեն կարող փոխարինել նորմալ դասաժամերին, որոնք անցկացվում են դպրոցներում և համալսարաններում: Ոչ միան վտանգված է լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունը, այլև առաջանում են  անձնային, սոցիալիզացիայի բազմաթիվ խնդիրներ։ Մարդկային շփումը, միկրոմիջավայրերը երեխայի զարգացման կարևորագույն պայմաններն են։

ԿԳՍՄ-ն անհեթեթ և վտանգավոր ռեֆորմներ նախաձեռնելու, դպրոցներից այս կամ այն առարկան հանելու, հայ գրականության, հասարակագիտության, պատմության դասագրքերը ձևախեղելու փոխարեն պետք է ամբողջովին մտներ իրավիճակը փրկելու գործի մեջ և ծրագրեր ու ճանապարհաին քարտեզ մշակեր:

Որևէ գործ չի արվել, որևէ ծրագիր չի մշակվել սեպտեմբերի մեկից երեխաներին դպրոցում, ուսանողներին քոլեջներում և համալսարաններում ընդունելու համար: Ոչ ուսումնական պլան է կազմվել այս իրավիճակին համապատասխան, ոչ փոփոխվել են դասասենյակները, ոչ մտածվել է բացօթյա պայմաններում դասապրոցես անցկացնելու մասին:

Դպրոցից-դպրոց անցնելիս նկատում ենք փակ դռներ, մինչդեռ այս ընթացքում տնօրինությունը պետք է լիներ դպրոցում և իրենց պատռելով էլ պետք է մշակեին համավարակի պայմաններում դասերն անցկացնելու ծրագրեր և մեթոդներ, ակտիվորեն համագործակցելով համայնքների ղեկավարների և ԿԳՍՄ-ի հետ:

Բացակա է Երևանի քաղաքապետարանը, բացակա է ԿԳՍՄ նախարարությունը։
Ամենահեշտն այն է, որ հայտարարեն, թե հանուն երեխաների անվտանգության կրկին դասերն առցանց են լինելու, բայց սա անընդունելի է, քանի որ այն բերելու է աղետի: Մի ամբողջ սերնդի մենք հարվածի տակ ենք դնում իշխանությունների անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով:

Սեպտեմբերի մեկից երեխաները պետք է դպրոց գնան, համալսարանները և քոլեջները պետք է բացեն իրենց դռները: Սա այլընտրանք չունի:

Հայաստանի եղանակային պայմանները թույլ են տալիս առնվազն երեք ամիս կազմակերպել բացօթյա դասարաններ, լսարաններ և մեր երեխաներն ու ուսանողները հնարավորություն կունենային հնարավորինս նորմալ պայմաններում ուսուցման։ Այն կրթական հաստատությունները, որի տարածքային պայմանները ներում է նման դասապրոցեսի համար՝ քաղաքապետարանի և ԿԳՍՄ նախարարության օգնությամբ վաղուց պետք է պատրաստված լինեին։

Ժամանակ չպետք է կորցնեինք, և նույնիսկ օգոստոսի 15- ից կարելի էր սկսել դասերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կարևորել է այս հարցը և անհրաժեշտ համարել նորմալ դասապրոցեսի վերականգնումը: ՄԱԿ-ը նոր ծրագիր է սկսել՝ «Փրկենք մեր ապագան»: Այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը կոչ է անում վերաբացել ուսումնական հաստատությունները և խոստանում օգնել մասնագիտական խորհրդատվությունով:

Անհանգստանում է ՄԱԿ-ը, անհանգստանում և տարատեսակ քայլեր են իրականացնում աշխարհի շատ երկրների կառավարություններ, բայց ոչ հայաստանյանը:

Մշակութային կյանք

Աշխարհի շատ ու շատ երկրներ նույնիսկ համավարակի ընթացքում մտածում էին մշակութային կյանքի մասին: Լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների լուրերի թողարկումներից այս ընթացքում տեղեկանում էինք, թե ինչ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են իրականացնում այս կամ այն երկրների համապատասխան կառույցները, նախարարությունները, կինոթատրոնները, համերգասրահները: Գտնվում էին հետաքրքիր լուծումներ։

Կրկին գրեթե բոլորը, բայց ոչ հայաստանյան համապատասխան կառույցները, իսկ եղանակը մեզ թույլ է տալիս ապրիլից մինչև նոյեմբերի կեսեր բացօթյա միջոցառումներ իրականացնել: և կրկին անգործություն:

Ինչն էր խանգարում Ազատության հրապարակում, բոլոր մարզերում  բեմեր կառուցել, միմյանցից մեկուկես մետր հեռավորության վրա աթոռներ տեղադրել և համերգներ կազմակերպել գոնե շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ: Սա պետություն է, սա համակենտրոնացման ճամբար չէ։ Այդպես ինչ-որ չափով կլուծվեր, թե երաժիշտների, թատերախմբերի սոցիալական խնդիրները, թե մարդկանց մարդ զգալու հարցը։

Ինչն էր խանգարում բեմ կառուցել Անգլիական այգում կամ Պապլավոկի մոտ, որտեղ պարբերաբար թատերական ներկայացումներ կմեբականացվեին:

Հիմա կասեն, թե կարևորը մարդկանց առողջությունն է: Կասեն, բայց չեն ասի, թե ինչու տրանսպորտում կարելի է կողք-կողքի քիփ նստել, սուպերմարկետներում կողք-կողքի առևտուր անել, բայց անվտանգ պայմաններում համերգ լսել, ներկայացում կամ ֆիլմ դիտել չի կարելի:
Տպավորություն է, որ այս կառավարությունը սարսափում է ցանկացած քիչ թե շատ բազմամարդ միջոցառումներից, այդ թվում համերգներից և ներկայացումներից:

Ամենահեշտը համավարակը մատնացույց անելն ու ոչինչ չանելով աշխատավարձ ու պարգևավճար ստանալն է:

Միլանում կարողանում են օպերային թատրոնը վերաձևել և համերգներ կազմակերպել անգամ շենքի ներսում, փակ տարածքում, իսկ մեզ մոտ այդ մասին անգամ չեն մտածում: Ինչու մտածել, երբ կարելի է ոչինչ չանել և դեմքի մեծամիտ արտահայտությամբ «ռեֆորմներ» իրականացնել:

Մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ և խմբակներ

Կազմաքանդվեց նաև մարզադպրոցների, երաժշտական դպրոցների, սպորտային և մշակութային խմբակների գործունեությունը: և կրկին ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Մեկ անգամ ևս շեշտենք, կլիման, եղանակը մեզ թույլ է տալիս տարվա մեջ առնվազն ութ, ինը ամիս բացօթյա պարապմունքներ անցկացնել:

Փակվեցին անգամ ֆուտբոլային մարզադպրոցները: Նույն այդ տղաները բակում կրկին ֆուտբոլ են խաղում կամ ընկերներով նստարաններին նստած հեռախոս են փորփրում՝ այս կամ այն խաղը խաղում կամ տեսանյութ դիտում:

Կրկին ձևացնում ենք, թե ամեն ինչ անում ենք երեխաների համար, բայց իրականում վնասում ենք մեր երեխաներին: Նրանց զրկում ենք ֆուտբոլի, պարի, բրուտագործության, ըմբշամարտի, ծանրամարտի, իկեբանայի, լողի, դաշնամուրի, ջութակի, քանոնի, նկարչության, թատերական, ասմունքի, գորգագործության, հելունագործության, այլ պարապմունքներից, ասելով, թե ամեն ինձ ձեզ համար ենք անում: Երեխաները ստիպված ժամանակը լցնում են բակում ժամանակ անցկացնելով կամ այս կամ այն ընկերոջ տանը…

Ինչն էր խանգարում բոլոր պարապմունքները կրճատված խմբերով, բացօթյա կազմակերպել։ Պարզապես պետք էր կազմակերպել։ Գործ անել, դա դժվար է. և անբանների կառավարությունը տապալեց նաև այս գործը։

Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու: Ո՞վ է պատասխան տալու երեխաների ապագան գողանալու համար: Ո՞վ է պատասխան տալու Հայաստանին ծանր հարված հասցնելու համար: Ի վերջո բարձրակարգ ֆուտբոլիստ, ըմբիշ, դաշնակահար կամ ծանրորդ հենց այնպես, առանց կանոնավոր պարապմունքների չեն դառնում: Իսկ կորցրածը հետ բերելը շատ դժվար է, երբեմն նաև անհնար:

Անգործությամբ, հանցավոր անգործությամբ երեխաներից, նրանց ծնողներից խլեցին 2020-ի ամառը: Մսխվեցին պետության ռեսուրսները՝ ոչինչ չանելով: Ոչինչ չի արվել: Ոչինչ: Մսխվել են հարկատուների գումարները, կասկածելի ռեֆորմներ սկսել, բայց հիմնական գործով չեն զբաղվել:

Աշխատավարձ, պարգևավճար՝ ոչնչի, ավելի ճիշտ ոչինչ չանելու համար: Իսկ այս ամենի համար անպայման պետք է պատասխան տան, բայց ոչ անգիր արտասանելով, թե այս ամենի պատճառը համավարակն է: Եթե մենք պատասխան չպահանջենք, եթե մեղավորները չպատժվեն, ապա մենք որպես պետականություն ունեցող ազգ, այդպես էլ չենք ներկայանա»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։  Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Մխիթար Նազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Հաղթե՛լու ենք․․․
Սա 83 նահատակված մարտիկների պատգամն է, զոհված երկու անմեղ մանուկների և երկու տարեց կանանց հոգու ճիչն է։ Հերթական անգամ թուրքը ցույց տվեց իր...
Աղբյուր` Panorama.am
12:50
ԱԳՆ. Վարդենիսում սպանվել է մեկ քաղաքացիական անձ
ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է  հայտարարություն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Թվիթերում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
12:42
Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
«Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրված են։ Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։ Մեր...
Աղբյուր` Panorama.am
12:23
Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ: Տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է ուղղաթիռներ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»։ «Ս.թ....
Աղբյուր` Panorama.am
11:57
Նիկոլ Փաշինյան. Սկզբից մտածեցի հարսանիք է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր...
Աղբյուր` Panorama.am
11:57
Լուսանկարներ՝ ռազմաճակատից
«#Հաղթելուենք»
Աղբյուր` Panorama.am
11:51
Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում չորս զոհ ունենք. Թաթոյան
«Ակնհայտ է, որ պատերազմ սանձազերծելու պահից Արդբեջանը թիրախային հարձակման է ենթարկել նաև քաղաքացիական բնակչությանը, ակնհայտ է, որ...
Աղբյուր` Panorama.am
11:46
28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Երեկ Հայաստանում  կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: 184 մարդ առողջացել է: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»
Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել երկիր՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այս մասին թվիթերում գրել է RT-ի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը չի կայանա
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:32
Արցախի ՊՆ. Մարտունիի զորամասի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունները բացարձակ ապատեղեկատվություն են
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արցախի ազգային հերոսի Ուրֆանյանի մայրը նույնպես արյուն է հանձնում
Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը`տիկին Համեստը, արյուն է հանձնում։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը նրա թույլտվությամբ հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մարկեդոնով․ Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը նորություն չէ, բայց աջակցության նման մասշտաբը նոր իրավիճակ է
«Ղարաբաղում իրավիճակի ներկայումս սրման համար մի քանի պատճառ կա. Առաջինը, որն, ինչպես ինձ թվում է, բանակցային դինամիկայի բացակայությունն է:...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը...
Աղբյուր` Panorama.am
11:17
ՀՅԴ երիտասարդական միությունն ակցիա կիրականացնի ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր ժամը 14։00-ին հավաքվելու են Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Այդտեղից նրանք երթով շարժվելու են...
Աղբյուր` Panorama.am
11:13
Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք. ՊՆ ներկայացուցիչ
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:09
Դեռ հստակ չէ՝ քանի հոգի է եղել այրվող ավտոբուսում. Վարդենիսի ԲԿ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում։ Վարդենիսի ԲԿ-ից մեզ հետ զրույցում ասացին,...
Աղբյուր` Panorama.am
11:05
Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել
Իրանի սահմանային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խուսափել Իրանի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ադրբեջանի անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են. Վահագն Մխոյան
Բոգերներ Վահագն Մխոյանը գրում է. «Երեկվա ադրբեջանական զոհերի թվում կային նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայողներ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}