Իրավունք 10:50 05/08/2020 Հայաստան

ՀՔԾ. Արթուր Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում

ԱԺ փոխխոսնակ Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:       

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին,  մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:36
Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը. Տաթև Հայրապետյան
«Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:25
Այլևս հավասարության նշան չդնե՛ք Արցախի և Ադրբեջանի միջև. ակցիա Երևանում
Այս պահին մի շարք քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են իրականացնում։ Նրանց պահանջն է՝ այլևս հավասարության նշան չդնել Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
14:21
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլայ Պատրուշևի հետ
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Միրոնով․ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության զարգացմանը
Արդեն երրորդ օրն է՝ շարունակվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի ու Հայաստանի։ Միջազգային մամուլն ու փորձագետները սկսել...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սոցցանցերում ադրբեջանցիների ակտիվության հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է. Տարոն Հովհաննիսյան
«Սոցցանցերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, որտեղ ադրբեջանցիներն ակտիվ են, հիմնական նպատակը իրենց շատ լուրջ կորուստները թաքցնելն է»-...
Աղբյուր` Panorama.am
13:56
Թոմ Քաթինա․ Ամուր մնա՝ Արցախ ու Հայաստան
«Սիրելի հայ ընկերներ, այստեղ՝ Նուբա լեռներում, մենք աղոթում ենք ձեզ համար ու Արցախում մարտերի խաղաղ լուծման համար։ Ամուր մնա՝ Արցախ ու...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ինչպես ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին
Արցախի ֆինանսների նախարարությունը հայտնում է. «Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել Արցախի Հանրապետությանը, կարող են դրամական...
Աղբյուր` Panorama.am
13:50
ԶԼՄ-ները Հեյդար Ալիևի հոգին են կանչել՝ իմանալու Ադրբեջանի զոհերի թիվը
Այսօր Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի երրորդ օրն է։ Ադրբեջանն այսօր արդեն սկսել է հարվածներ հասցրել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել. Նարինե Գրիգորյան
«Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»:
Աղբյուր` Panorama.am
13:43
ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:42
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը և այլ կայքեր
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական մի շարք պաշտոնական կայքեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ու Պաշտպանության նախարարության կայքերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:26
Այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ տարատեսակ օգնությունները որ կազմակերպում եք պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա՝...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ
Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։  Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Թուրքագետ. Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունները։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ Մխիթար Նազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Հաղթե՛լու ենք․․․
Սա 83 նահատակված մարտիկների պատգամն է, զոհված երկու անմեղ մանուկների և երկու տարեց կանանց հոգու ճիչն է։ Հերթական անգամ թուրքը ցույց տվեց իր...
Աղբյուր` Panorama.am
12:50
ԱԳՆ. Ադրբեջանը ընդլայնել է ռազմական գործողությունները՝ Վարդենիսում սպանվել է քաղաքացիական անձ
ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է  հայտարարություն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը հրետակոծեց Վարդենիս քաղաքը Թուրքիայի ԱԹՍ-ների կիրառմամբ
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  Թվիթերում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդեն իսկ երրորդ օրն Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
12:42
Արծրուն Հովհաննիսյան. Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
12:41
Արցախի ՊԲ-ն հաջողությամբ կասեցնում է Ադրբեջանի գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արցախի ՄԻՊ-ն արձանագրել է քաղաքացիական չորս զոհերի անուններ
Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արվում է ամեն ինչ՝ էսկալացիան դադարեցնելու, դրսից ապակայունացում թույլ չտալու համար․Հայաստանում ՌԴ դեսպան
«Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրված են։ Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ։ Մեր...
Աղբյուր` Panorama.am
12:23
Արցախի ՊԲ-ն Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ. ՊՆ
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է Ադրբեջանի երկու ուղղաթիռ: Տեսանյութը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Վարդենիսում ավտոբուսի այրման հեևանքով զոհեր ու վիրավորներ չկան
Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել, հավանական է ուղղաթիռներ. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել։ Հավանական է ուղղաթիռներ»։ «Ս.թ....
Աղբյուր` Panorama.am
11:57
Նիկոլ Փաշինյան. Սկզբից մտածեցի հարսանիք է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր...
Աղբյուր` Panorama.am
11:57
Լուսանկարներ՝ ռազմաճակատից
«#Հաղթելուենք»
Աղբյուր` Panorama.am
11:51
Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում չորս զոհ ունենք. Թաթոյան
«Ակնհայտ է, որ պատերազմ սանձազերծելու պահից Արդբեջանը թիրախային հարձակման է ենթարկել նաև քաղաքացիական բնակչությանը, ակնհայտ է, որ...
Աղբյուր` Panorama.am
11:46
28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Երեկ Հայաստանում  կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: 184 մարդ առողջացել է: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}